Այսօր՝ ապրիլի 29-ին, Քեյթ Միդլթոն և արքայազն Ուիլյամ ամուսինները նշում են իրենց հարսանիքի ութերորդ տարելիցը։ Այդ օրը բրիտանացիների համար հանգստյան օր է համարվում, իսկ Քենսինգթոնյան պալատը շնորհավորում է դուքսին և դքսուհուն նրանց անձնական տոնի առթիվ։
Քեյթի և Ուիլյամի Twitter-յան էջում այսպիսի հաղորդագրություն է հայտնվել․ «8 տարի առաջ։ Շնորհակալություն Քեմբրիջի դուքսի և դքսուհու հարսանիքի տարելիցի վերաբերյալ հիասքանչ հաղորդագրությունների համար»։















































