Ռուսաստանցիները և ուկրաինացիները «միայն կշահեն» այն դեպքում, եթե ընդհանուր քաղաքացիություն ունենան: Այդ մասին, ինչպես հայտնել է TASS-ը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Պետության ղեկավարն այս կարծիքը հայտնել է՝ խոսելով Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունների հեռանկարների մասին: Ռուսաստանի ղեկավարը հույս ունի, որ իրեն կհաջողվի համաձայնության գալ ուկրաինացի քաղաքական գործչի հետ, եթե արծարծվի ընդհանուր քաղաքացիության հարցը:
РеԲոլոր ռուսաստանցիներին ուկրաինական անձնագրեր հանձնելու պատրաստակամության վերաբերյալ Զելենսկու արտահայտությունները Պուտինը գնահատել է «շատ լավ» ֆրազով: «Դա խոսում է այն մասին, որ մենք, հավանաբար, կգանք համաձայնության, որովհետեւ մենք ընդհանուր շատ բան ունենք»,-հավելել է նա՝ պարզաբանելով, որ նկատի ունի երկու երկրների ժողովուրդների ընդհանրությունը:
Ապրիլի 27-ին Զելենսկին, անդրադառնալով բոլոր ուկրաինացիներին դյուրացված կարգով Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու գաղափարի վերաբերյալ Պուտինի խոսքին, հայտարարել է, որ Կիևն ուկրաինական քաղաքացիություն կտրամադրի «բոլոր ժողովուրդների ներկայացուցիչներին, որոնք տառապում են ավտորիտար և կոռումպացված ռեժիմներից»: Առանձին նա հիշատակել է ռուսաստանցիներին:








































