Monday, 22 06 2026
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մինչև աշուն պետք է հասցնենք․ Ավինյանի հանձնարարականը՝ հանրային տրանսպորտի հետ կապված
2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Բախվել են «Ֆորդ» և «Զիլ» մակնիշների ավտոմեքենաները․ կան 9 տուժած և զոհ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Դեսպան Մկրտչյանը մասնակցում է OAS Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին․ քննարկվում են միջազգային օրակարգի հարցեր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան

Ամերիան ներկայացնում է հերթական հետազոտությունը. հեռահաղորդակցության ոլորտը Հայաստանում

«Ամերիա» խորհրդատվական ընկերության հերթական հետազոտությունը նվիրված է Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտին: Հետազոտությունը ներառում է մալուխային հեռուստատեսային ծառայությունների շուկան, բջջային հեռախոսակապի ծառայությունների շուկան, ինտերնետ հասանելիության ծառայությունների շուկան, լարային հեռախոսակապի ծառայությունների շուկան, ինչպես նաև Երևանում հեռահաղորդակցության ոլորտի փոխլրացնող սարքավորումների (բջջային հեռախոսներ, դյուրակիր համակարգիչներ, պլանշետներ, հեռուստացույցներ և այլն) օգտագործումը:

Հետազոտության արդյունքները թույլ են տալիս գնահատել ոլորտի ներկա իրավիճակը, վերջին տարիների զարգացումները, վերլուծել հիմնական մասնակիցների գործունեությունը և կանխատեսել ոլորտի զարգացման միտումները:

Ինչպես վկայում է ուսումնասիրությունը, ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը ՀՀ հեռահաղորդակցության ոլորտի վրա բավականին սահմանափակ է եղել: 2013թ.-ին ՀՀ հեռահաղորդակցության ոլորտի հասույթն ընթացիկ գներով (առանց ԱԱՀ) գերազանցել է 2008թ.-ի ցուցանիշը 7%-ով, ընդ որում 2013թ.-ին ոլորտի ամբողջ հասույթի գերակշռող մասը` 64%-ը, ապահովել է բջջային հեռախոսակապը, 17%-ը`ինտերնետ հասանելիությունը, 13%-ը`լարային հեռախոսակապը:

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի մալուխային հեռուստատեսային ծառայությունների շուկան հեռահաղորդակցության ոլորտի ամենաարագ աճող շուկաներից է, և 2008-2013թթ.-ին այս շուկայի հասույթն աճել է ավելի քան 4 անգամ:

Համաձայն հետազոտության արդյունքների` լարային հեռախոսակապը Երևանում դեռևս չի կորցրել արդիականությունը, 15-69 տարեկան բնակչության 68.7%-ն ամեն օր օգտվում է լարային հեռախոսակապից, թեև 98.4%-ն օգտվում է նաև բջջային հեռախոսակապի ծառայություններից:

Երևանում տնային տնտեսությունների բաշխումն ըստ համակարգչային տեխնիկա ունենալու հատկանիշի ուսումնասիրելիս Ամերիայի փորձագետները բացահայտել են, որ Երևանի տնային տնտեսությունների մոտ 55%-ն ունի միայն մեկ համակարգչային տեխնիկա, իսկ համակարգիչ, դյուրակիր համակարգիչ և պլանշետ միաժամանակ ունի Երևանի տնային տնտեսությունների միայն 8.5%-ը:

Հետազոտության արդյունքները վկայում են, որ հեռահաղորդակցության ոլորտում զարգացման ամենամեծ պոտենցիալ ունեցող շուկաներն են մալուխային հեռուստատեսային ծառայությունների և ինտերնետ հասանելիության ծառայությունների շուկաները: Ամերիայի փորձագետների կանխատեսմամբ հեռահաղորդակցության ոլորտի ավանդական ծառայությունները (լարային և բջջային հեռախոսակապ) առաջիկա տարիներին իրենց տեղը որոշակիորեն զիջելու են ինտերնետ հասանելիության ծառայություններին:

Հետազոտության արդյունքներն առավել մանրամասնությամբ կներկայացվեն սույն թվականի մարտի 4-ին նախատեսվող շնորհանդեսի ժամանակ, որին կմասնակցեն ոլորտի շահագրգիռ կողմերը, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ և այլն: Հետազոտության ամբողջական տարբերակին կարելի է ծանոթանալ նաև այն պատվիրելով ընկերության կայքի միջոցով կամ զանգահարելով 56 11 11 հեռախոսահամարով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում