«Չգիտեմ՝ ԱԺ-ում մթնոլորտ փոխվել է, թե ոչ, բայց ընդհանուր շենքը շատ ծանր է ինձ համար՝ շատ սովետական, ստալինյան. մտնում ես՝ միանգամից քեզ կուռկուռի ձագ ես զգում»,- Ազգային ժողովում «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց դերասան Սերգեյ Դանիելյանը:
Անդրադառնալով «Քաղաքացու որոշում» կուսակցության հայտարարությանը՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու մասին, Սերգեյ Դանիելյանն ասաց. «Ես ընդհանրապես չհասկացա՝ ինչու նա մտավ պառլամենտ, թող իր բիզնեսն աներ, էլի, ինչ գործ ուներ»:
Ինչ վերաբերում է Ազգային ժողովի որակին, մեր զրուցակիցն ասաց. «Ես չէ, որ պիտի գնահատական տամ, բայց, համենայնդեպս, պատգամավորների վզները տենց հաստ չի, էլի, ոնց որ առաջ: Էնքան էլ հոդաբաշխ չեն խոսում, բայց ոչինչ՝ կամաց-կամաց դա էլ կդզվի. էվոլյուցիոն պրոցես է՝ կապիկից մինչև մարդ»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:












































