ԱՄԷ-ի ղեկավարությունը մտադիր է հեծանիվը դարձնել քաղաքներում տեղաշարժի հիմնական միջոցներից մեկը: Տրանսպորտային ենթակառուցվածքի վերակառուցման մասշտաբային պլանը նախատեսում է հարյուրավոր կիլոմետրեր ձգվող հեծանվային ճանապարհների, կայանատեղիների, վարձակալության կետերի և սպասարկման կենտրոնների շինարարություն:
Ինչպես հայտնում է Gulf News-ը, 10 տարուց ԱՄԷ-ի հյուրերն ու բնակիչները կարող են իրենց մեքենաները թողնել կայանատեղիներում և տեղաշարժվել քաղաքով բացառապես հեծանվով:
Թերթի տվյալներով՝ հեծանվորդների համար գխավոր խնդիրը մնում է երթևեկության գոտիների անբավարար քանակը:
Հեծանվային մշակույթի զարգացման առաջատարը նախկինի պես մնում է Դուբայը: Քաղաքում արդեն շահագործման է հանձնվել 100 կմ ճանապարհ՝ երկանիվ փոխադրամիջոցների համար: Մինչ 2030 թվականը ծրագրվում է ճանապարհների երկարությունը հասցնել 850 կմ-ի:
Հեծանիվները թույլ կտան լիցքաթափել քաղաքային տրանսպորտային ենթակառուցվածքն ու բարելավել երկրի բնապահպանական վիճակը:










































