Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. ժամը 07։40-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ 21-ամյա Ռոլանդ Օհանյանն իր վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 60 DO 060 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայից Սեբաստիա փողոց տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի քարերին, այնուհետև՝ երկաթե էլեկտրասյանն ու կողաշրջվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները, տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ Դավիթ Օհանյանի որդին է։