Մեծ Բրիտանիայի «ամենագեր շունը» ստիպված է հատուկ սննդակարգի հետևել՝ բլիթներով և կարկանդակներով ճաշելուց հետո, հաղորդում է Mirror-ը։
Տերերը Ջորջի անունով շանը ապաստան են հանձնել, որովհետև նրանք չեն կարողանում կերակրել 70 կգ կշռող կենդանուն։ Նա այդ քաշին է հասել այն բանից հետո, երբ ինչ-որ մեկը դարպասից կարկանդակներ է նետել։

Նշվում է, որ Ջորջին այժմ ապաստանում է, որտեղ արդեն օգնել են գեր կենդանիներին նիհարել։ Շունը խիստ սննդակարգի է հետևում, ինչպես նաև ֆիզիկապես մի փոքր ծանրաբեռնվում է։












































