«Ալմերիա»-ի դեմ խաղից հետո կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավի Էրնանդեսը հայտնել է, որ «կապտանռնագույններ»-ին հեշտ չտրվեց հաղթանակը:
Այնուամենայնիվ, Խերարդո Մարտինոյի սաները 4:1 հաշվով առավելության են հասել «Ալմերիա»-ի նկատմամբ:
«Հյուրերի խփած գոլը լարեց մեզ: Բոլոր հարցերը պետք է ավելի շուտ կարգավորեինք: Հիանալի է, որ մեզ հաջողվեց շրջանցել «Ատլետիկո»-ին և կրճատել միավորների տարբերությունը «Ռեալ»-ի հետ:
Այժմ պետք է շարունակենք միավորներ վաստակել: Արդեն ասել եմ, որ պայքարն առջևում է, իսկ «Բարսելոնա»-ն գերազանց մարզավիճակում է»,- ասել է Չավին:









































