Tuesday, 09 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

19-ամյա Ռաֆիկը դանակով կտրել է իր մորը բռնաբարած հորեղբոր կոկորդը

Ավարտվել է սպանության գործով հերթական դատավարությունը:
19-ամյա Ռաֆիկը սովորել է բուհի 3-րդ կուրսում: Նա մեղավոր է ճանաչվել հարազատ հորեղբորը դիտավորյալ սպանելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Դատաքննությամբ հաստատված է գնահատվել հետևյալը:

Ռաֆիկի հայրն ու հորեղբայրն ապրել են գյուղում, իրենց հայրական տանը: 1994 թվականին, երբ Ռաֆիկը նոր-նոր էր ծնվել, նրա հայրը զոհվել է Արցախի ազատամարտում: Ռաֆիկն ու մայրը շարունակել են բնակվել հորեղբոր՝ Արտուշի հետ նույն պապական հարկի ներքո:

2002 թվականին Ռաֆիկի մայրը իր և հանգուցյալ ամուսնու հարազատներին բողոքել է, որ տագրը՝ Արտուշը, բռնաբարել է իրեն: Բայց կատարվածի մասին իրավապահներին չի հաղորդվել:

Ռաֆիկի մոր և Արտուշի միջև գույքային անհամաձայնություններ են առաջացել: Դատարան ի վճռով վիճելի տնից բաժնեմաս է առանձնացվել. երկու սենյակը հատկացվել է Ռաֆիկին ու մորը, իսկ մեկ սենյակը՝ հորեղբայր Արտուշին:

Վերջինս հիմնականում ապրել է Հայաստանից դուրս, կարճ ժամանակով եկել է հայրենի գյուղ ու նորից գնացել արտասահման:

Հերթական անգամ Արտուշը Հայաստան է եկել 2013 թվականի մարտին: Երևանում նա պատահաբար հանդիպել է եղբորորդի Ռաֆիկին:

Հաջորդ օրը միասին մեկնել են գյուղ, որտեղ պապական տան վերաբաժանման հարցով քննարկումներ են կատարել ու համաձայնության եկել:

Խոսք է բացվել նաև եղբոր կնոջը բռնաբարելու մասին: Արտուշը չի հերքել, բայց և անհիմն անվանարկել է եղբոր կնոջը՝ Ռաֆիկի մորը: Ռաֆիկը վիրավորանքը կուլ է տվել:

Ապրիլի 3-ին Ռաֆիկը գյուղական խանութից գնել է հինգ շիշ գարեջուր: Նրանց տուն է գնացել ալկոհոլի ազդեցության տակ գտնվող հորեղբայր Արտուշը: Միասին գարեջուր և օղի են խմել: Հաց են կերել:

Ժամը 17-ին Ռաֆիկը հորեղբոր հետ գնացել է հոր գերեզմանին այցի:

Գերեզմանատնից տուն են եկել, շարունակել են խմել:

Խոսակցության ընթացքում հարբած Արտուշը հայտարարել է, թե փոշմանել է, իր սենյակը չի ազատելու՝ ինչպես խոստացել էր օրեր առաջ: Նա նաև ասել է, թե Ռաֆիկի հայրը ոչ թե զոհվել է, այլ ինքնասպան է եղել կնոջ վարքի պատճառով: Հետևաբար՝ Ռաֆիկն էլ …-ի տղա է:

Ռաֆիկը, ինչպես և հորեղբայրը, ոգելիցի ազդեցության տակ է եղել: Հորեղբոր վիրավորանքներն արդեն կուլ չի տվել, գոտկատեղից հանել է իր մոտ պահվող ծալովի դանակը:

Հորեղբայրը հասկացել է, որ Ռաֆիկն ուզում է դանակով խփել: Նա սեղանից վերցրել է գարեջրի շիշը, ցանկացել է հարվածել Ռաֆիկին: Վերջինս խույս է տվել, գարեջրի շիշը դիպել է սեղանին ու ջարդվել:

Ռաֆիկը նստած տեղից բարձրացել է, անցել հորեղբոր թիկունքի մաս, ձախ ձեռքը դրել նստած հորեղբոր ճակատին ու դանակով երկու անգամ կտրող շարժումով հարվածել նրա կոկորդին:

Արտուշն ընկել է գետնին: Ռաֆիկը տեսել է, որ նա դեռ ողջ է: Կռացել է ընկած հորեղբոր վրա, դանակի ևս 13 հարված հասցրել նրա որովայնին, կրծքավանդակին, պարանոցին ու դեմքին: Արտուշը ստացած վնասվածքներից ու տրավմատիկ շոկից մահացել է:

Ռաֆիկը կատարած հանցագործությունը թաքցնելու նպատակով ոտքով հրել, հորեղբոր դիակը գցել է նկուղը: Դիակը մնացել է նկուղի աստիճաններին ընկած:

Ռաֆիկը դիմել փախուստի:

Սպանությանը ականատես է եղել Ռաֆիկի մայրը, ով վախեցել է, որոշ ժամանակ անց նույնպես հեռացել է տանից:

Գիտակցելով, որ կատարածը միևնույնն է, կբացահայտվի, Ռաֆիկը նույն օրը՝ 21-ն անց 36 րոպեին զանգահարել է ոստիկանություն և հայտնել իր գործած սպանության մասին:

Ընդհանուր իրավասության դատարանում Ռաֆիկն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել:

Նա ասել է, թե հորեղբայրը մշտապես վիրավորական արտահայտություններ է արել մոր հասցեին, բայց միշտ էլ խմած վիճակում է արել այդ արտահայտությունները, ինքը հաշվի է առել նրա այդ վիճակը, փորձել է ներել, բացի դրանից՝ տարիքով փոքր է եղել, շատ բան չի հասկացել:

Նախավերջին հանդիպման ժամանակ ինքը հորեղբորն ասել է, որ ցանկանում է ամուսնանալ, առաջարկել է, որ նա ազատի նույն տան մեջ իր զբաղեցրած սենյակը և տեղափոխվի տանը կից առանձին շինություն: Հորեղբայրը համաձայնել է: Այդ օրը խոսել են նաև հորեղբոր կողմից մորը բռնաբարելու մասին, հորեղբայրը խոստովանել է, բայց իրենց միջև կոնֆլիկտ չի եղել:

Ապրիլի 3-ի հանդիպման ժամանակ չնայած հորեղբայրը իրեն անընդհատ վիրավորել է, բայց ինքը դարձյալ կոնֆլիկտի մեջ չի մտել, նրա հետ սեղան է նստել:

Եվ հորեղբայրն ասել է, թե փոշմանել է, սենյակը չի ազատելու: Ինքը մի քանի րոպեով սենյակից դուրս է եկել, երբ վերադարձել է, տեսել է, որ մայրը լաց է լինում: Հասկացել է, որ հորեղբայրը դարձյալ նրան վիրավորել է: Պահանջել է, որ վերջ տա, մորը չանպատվի:

Հորեղբայրը շարունակել է իրենց երկուսին էլ վիրավորել: Համբերության բաժակը լցվել է, տարիներով կուտակված ցավն ու վիրավորանքն այլևս տանել չի կարողացել, գոտկատեղում եղած դանակը հանել է, որ վնաս տա հորեղբորը:

Վերջինս գարեջրի շիշը շպրտել է իր վրա: Իր աչքերը մթնել են, արագ վեր է կացել, անցել հորեղբոր թիկունքային մաս, ճակատից բռնել ու երկու անգամ կտրել կոկորդը: Հետո դանակով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:

Չի հասկացել՝ ինչու է այդքան հարվածել կամ ինչու է դադարեցրել խփելը:

Փորձել է դիակը թաքցնել, բայց թե ինչպես է դիակը հայտնվել նկուղի աստիճանների վրա, չի հիշում:

Դանակով հարվածելու ընթացքում ոչ մի ձայն, այդ թվում՝ մոր ձայնը չի լսել:

Այդ պահին ու դրանից հետո մի քանի օր գտնվել է սթրեսային վիճակում:

Հորեղբորը սպանելու նպատակ չի ունեցել: Իր մեջ տարիներով կուտակված վիրավորանքն արտահայտել է նրան վնասելու ձևով:

Չի պատկերացրել, որ հորեղբոր կոկորդին դանակով հարվածելով՝ նրան մահ կպատճառի:

Ռաֆիկի մայրն ասել է, որ ամուսնու զոհվելուց հետո տագրը չարաշահել է ալկոհոլը և հատկապես գիշերները անհանգստացրել է իրեն: Ինքը հայտնել է գյուղապետին, խնդրել է Արտուշին կարգի հրավիրել: Բայց մի օր էլ տագրը բռնաբարել է իրեն: Ինքն ասել է իր եղբայրներին ու սկեսուրին: Վերջինիս խնդրանքով չի բողոքել:

Արտուշը մեկնել է արտասահաման, Հայաստան է վերադարձել 2002-ին ու պահանջել, որ ինքն ու որդին ազատեն տունը:

Ինքը դիմել է դատարան՝ տնից բաժնեմաս առանձնացնելու պահանջով: Երկու սենյակն իրեն են հատկացրել, մեկը՝ Արտուշին:

Վերջինս նորից մեկնել է արտասահման, վերադարձել 2009-ին:

Հանդիպել է Ռաֆիկին: Այն ժամանակ 15 տարեկան որդին ընկել է հորեղբոր ազդեցության տակ, սկսել է չլսել, խմել է: Ինքը, նրան սթափեցնելու համար, պատմել է տարիներ առաջ իր հանդեպ հորեղբոր կատարածը:

Արտուշը մեկնել է նորից ու վերադարձել է 2013-ին:

Որդին նրան հանդիպել է պատահաբար, խոսել են տան վերաբաժանման մասին…

Դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ՝ Ռաֆիկը հանցավոր արարքը կատարել է ալկոհոլային հարբածության ֆոնի վրա, չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում: Սակայն հուզական տևական լարվածության կուտակումն էապես ազդել է նրա գիտակցության ու վարքի վրա:

Ընդհանուր իրավասության դատարանը Ռաֆիկին մեղավոր է ճանաչել ու դատապարտել 9 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2013 թվականի ապրիլի 3-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում