Ինչպես հաղորդում է Search Engine Land բլոգը, Google-ը դադարեցրել է Realtime Search (փնտրում իրական ժամանակում) ծառայության մատուցումը: Google-ում բլոգին ասել են, որ այս ծառայությունն անջատվել է, քանի որ հուլիսի 2-ին լրացել է Twitter միկրոբլոգների կայքի հետ պայմանագիրը:
Պայմանագրի համաձայն՝ Twitter-ը Google-ին էր տրամադրում իր կայքի հրապարակումների հասանելիության իրավունք: Դրա շնորհիվ իրական ժամանակում հնարավոր էր լինում գտնել այս կամ այն թեմայի շուրջ հրապարակումները:
Սակայն Google-ում ասել են, որ Realtime Search ծառայության անջատումը ժամանակավոր է: Այնտեղ նշում են, որ Twitteer-ը շատ արժեքավոր գործընկեր է, և այս պահին ամեն ինչ արվում է պայմանագիրը երկարացնելու համար: Սակայն կոնկրետ ժամկետներ չեն նշվել: