Ճապոնիայում անհայտ չարագործը արքայազն Հիսահիտոյի՝ Ճապոնիայի կայսեր՝ Ակիհիտոյի թոռան դպրոցական նստարանին երկու դանակ է դրել։ Իրավապահներն այդ գործողությունները դիտարկում են որպես հնարավոր սպառնալիք արքայազնի կյանքին։ Այս մասին հաղորդում է NHK հեռուստաալիքը։
Նախօրեին Տոկիոյի Բունկ կու շրջանում գտնվող ուսումնական հաստատություն միջին տարիքի տղամարդ է ներթափանցել բանվորի հագուստով։ Նա բանվորական սաղավարտով է եղել և կապույտ կոմբինեզոնով։ Ոստիկաններն ուշադրությամբ ուսումնասիրում են տեսախցիկների տեսագրությունները և փորձում գտնել հանցագործի հետքը։










































