Արցախից Միշա Գրիգորյանը չհայտնվեց ռուսական «Մանկական ձայնը» շոուի եզրափակչում։ Վալերի Մելաձեի թիմից Միշան կատարել է Մաքսիմ Ֆադեևի և Նարգիզի «Вдвоем» ստեղծագործությունը։ Նրա օգտին քվեարկել է հեռուստադիտողների 39․ 6%-ը։ Եզրափակչում հայտնվելու համար Միշային ևս մեկ տոկոս էր անհրաժեշտ։
Մելաձեի թիմի անդամների ելույթն ավարըվեց մարզչի հետ վերջինի «Սերա» երգի կատարմամբ։
Միշան իր խոսքում ասաց, որ բոլորին հրավիրում է իր քաղաք՝ Ստեփանակերտ, որտեղ հետ միասին կհամտեսի ժենգյալով հաց։






































