Պրետորիայի Գերագույն դատարանում սկսվում է պարաօլիմպիական խաղերի չեմպիոն, հանրահայտ 27-ամյա մարզիկ Օսկար Պիստորիուսի դատավարությունը, ով մեղադրվում է իր ընկերուհու՝ Ռիվա Սթինքամփի սպանության մեջ, որը տեղի է ունեցել անցյալ տարվա փետրվարի 14-ին՝ Սուրբ Վալենտինի օրը: Դատական գործով լսումները տեղի կունենան մարտի 3-20-ը:
Մեղադրող կողմը պնդում է, որ տեղի է ունեցել կանխամտածված սպանություն, որի համար նախատեսվում է 25 տարուց մինչ ցմահ ազատազրկում: Պիստորիուսը մեղադրվում է նաև զենքի մասին օրենքի կրկնակի խախտման մեջ՝ գրում է ITAR-TASS-ը:
Մամուլն իսկական մենամարտի է սպասում դատախազ Ջերի Նելի և փաստաբան Բարրի Ռուի միջև: Դատական գործընթացը լուսաբանելու համար ՀԱՀ-ում կիրակի օրը նույնիսկ հատուկ շուրջօրյա մալուխային հեռուստաալիք է թողարկվել:








































