Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

ԼՂ հիմնախնդրի կարգավորման լավ նախադեպ կարող է լինել ոչ թե Ղրիմը, այլ Կոսովոն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոնի փորձագետ, ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ Մարթա Այվազյանը:

Տիկին Այվազյան, 94 թվականին Ռուսաստանի և ԱՄՆի միջև համաձայնություն ձեռք բերվեց, համաձայն որի՝ Ռուսաստանը կճանաչի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինչի դիմաց միջուկային զենքն Ուկրաինայից դուրս բերվեց : Հիմա եթե Ուկրաինան տրոհելու փորձեր արվեն, այդ համաձայնագիրը կգործի՞, թե՞ ոչ, չգործելու դեպքում ի՞նչ հիմքեր կունենա:

– Նշված համաձայնությունների արդյունքում, որոնց միացել է նաև Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը ոչ թե Ճանաչեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը միջուկային զենքն Ուկրաինայից դուրս բերելու դիմաց, այլ վերահաստատեց իր միջազգային պարտավորությունը՝ ճանաչել Ուկրաինայի անկախությունը, ինքնիշխանությունը և սահմանների անքակտելիությունը, ինչպես նաև ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի հետ միասին մասնավոր պարտավորություն վերցրեց  զերծ մնալ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության դեմ ցանկացած սպառնալիքներից և ուժի կիրառումից՝ բացի ինքնապաշտպանության կամ ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված այլ դեպքերից: Այս համաձայնագրերը գործում են, ինչպես նաև բազմաթիվ այլ միջազգային փաստաթղթեր, որոնք կարգավորում են միջազգային հարաբերությունները և բացառում ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը և սահմանափակում պետությունների՝ միմյանց գործերին միջամտելու հնարավորությունները: Միևնույն ժամանակ նույն միջազգային փաստաթղթերով, ինչպես նաև միջպետական պայմանագրերով սահմանված են այնպիսի իրավիճակներ կամ պատճառներ, մասնավորապես այսօր բավական լայն մեկնաբանվող պայքարը ահաբեկչության դեմ, ինքնապաշտպանությունը, որոնք կան նաև Ուկրաինային վերաբերող նշված  հուշագրում, և մարդու իրավունքների զանգվածային խախտումները, որոնց դեպքում մի պետություն կարող է որոշակի գործողությունների դիմել այլ պետության նկատմամբ:

Ուկրաինայի դեպքում Ռուսաստանը որպես իր միջամտության՝ ներառյալ հնարավոր ուժային գործողությունների հիմնավորում կարող է օգտագործել  Ուկրաինայի ռուսազգի և ռուսալեզու բնակչության իրավունքների պաշտպանությունը և ուկրաինական ծայրահեղականների կողմից ահաբեկչության տարածման ենթադրյալ վտանգը: Սակայն բոլոր այդ գործողությունները ենթակա են միջազգային ատյանների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի  Անվտանգության խորհրդի քննարկման և համապատասխան արձագանքի, որը և կսահմանի միջազգային կառույցների և հանրության հնարավոր քայլերը Ռուսաստանի նկատմամբ:

ՆԱՏՕի արձագանքը դրան ո՞րը կլինի:

– ՆԱՏՕ-ի՝ որպես միջազգային կառույց, տեսանելի արձագանքը կլինի և արդեն կա նախ և առաջ քաղաքական հայտարարությունների, կոչերի ձևով: Անշուշտ, այս զարգացումները բացասական ազդեցություն կունենան  ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի շրջանակներում զարգացող հարաբերությունների վրա, ինչպես նաև Ռուսաստանի և առանձին ՆԱՏՕ-ի անդամ պետությունների երկկողմ ռազմական համագործակցության վրա: Ստեղծված իրավիճակում, որպես որոշակի հակահարված և Ռուսաստանի վրա ազդեցության լծակ, կարող է օգտագործվել նաև Վրաստանին ՆԱՏՕ-ի անդամակցության գործողությունների ծրագիրը: Ինչպես գիտեք, ԱՄՆ-ն արդեն հնչեցրել է իր աջակցությունը Վրաստանին ԱԳԾ-ի  մեջ ներգրավելուն: Միևնույն ժամանակ պետք չէ մոռանալ նաև ՆԱՏՕ-ի, որպես կառույց, ինչպես նաև դաշինքի առանձին անդամ պետությունների հետաքրքրությունը՝ մասնավորապես նույն Աֆղանստանի, Սիրիայի և միջազգային անվտանգության հետ կապված այլ խնդիրների շուրջ  Ռուսաստանի հետ համագործակցությանը: Այնպես որ՝ ՆԱՏՕ-ն, ինչպես նաև միջազգային այլ կառույցներ իրենց բոլոր գործողություններում հաշվի են նստելու այդ իրողությունների հետ:  

Ո՞վ պետք է արգելի, եթե Ռուսաստանը Ուկրաինան տրոհելու քայլին գնա:

– Ռուսաստանի համար նախևառաջ պետք է արգելք հանդիսանան այն բազմապիսի միջազգային, տարածաշրջանային և նաև ներպետական բացասական հետևանքները, որոնց նա կբախվի՝ կախված նրանից, թե ինչ ձև կընդունի իր մասնակցությունը  Ուկրաինայի հնարավոր տրոհման գործընթացին: Խոսքը նախևառաջ այն բազմաթիվ տնտեսական ազդեցության լծակների մասին է, որոնք գտնվում են արևմտյան պետությունների տրամադրության տակ, և որոնց միջոցով Արևմուտքը, անհրաժեշտության դեպքում, կարող է Ռուսաստանի՝ առանց այն էլ ոչ բարվոք վիճակում գտնվող և բացառապես էներգակիրների արտահանումից կախված տնտեսությունը հետզհետե հանգեցնել ճգնաժամի:

Նման զարգացումներն իրենց բացասական ազդեցությունը կունենան նաև Ռուսաստանի ներպետական իրավիճակի վրա, կխթանեն նոր հասարակական ընդվզման ալիք ռուսական ներկայիս իշխանությունների դեմ, հերթական անգամ կառաջացնեն կենտրոնախույս տրամադրություններ ՌԴ սուբյեկտներում, կհեռացնեն նույն միջին ասիական պետությունները Ռուսաստանից: 

Հնարավոր հետևանքներից է նաև Ռուսաստանի քաղաքական մեկուսացումը միջազգային հարթակում: Այս ամենի արդյունքում չի կարելի բացառել նաև Ռուսաստանի տրոհումը: Ինչպես տեսնում եք, Ռուսաստանի ակտիվ միջամտությամբ Ուկրաինայի հնարավոր տրոհման բացասական հետևանքները՝ համեմատած ՌԴ ձեռքբերումների հետ, կարող են լինել շատ ավելի ծանրակշիռ ոչ միայն Ռուսաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար և հանգեցնել վտանգավոր անկայունության: 

Տեսակետներ կան, որ եթե Ղրիմն անջատվի Ուկրաինայից, դա Հայաստանի համար լավ նախադեպ կարող է լինել. այդպե՞ս է, թե՞ ոչ, եթե այո, ապա ինչո՞ւ Աբխազիան, Օսիան չեղան այդպիսի նախադեպ. ո՞րն է առանձնահատկությունը:

– Ես կասեի՝ ոչ թե Հայաստանի, այլ  Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման համար: Եվ միջազգային իրավունքի տեսակետից,  և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման  իրավունքի իրականացման համար որոշակի միջազգային աջակցություն ստանալու առումով լավագույն նախադեպը, որը կարող էր օգտագործել Հայաստանը ԼՂ հիմնախնդրի կարգավորման միջազգային գործընթացում, Կոսովոյի նախադեպն է: Հարավային Օսիայի դեպքը՝  իր ձևով, ընթացքով և իրավական էությամբ, շատ հարաբերական առնչություն ունի և միայն մասնակիորեն կարելի է դիտարկել որպես նախադեպ ԼՂ հիմնահարցի լուծման տեսանկյունից: Սակայն  բանակցային գործընթացում այդ նախադեպերից օգտվելու հնարավորություն ունենալու համար Հայաստանը թերևս պետք է ճանաչեր Կոսովոյի և Օսիայի անկախությունը, ինչը տեղի չունեցավ մի շարք օբյեկտիվ պատճառներով:

Ղրիմի անջատումն Ուկրաինայից, եթե այն իրականություն դառնա,  տեղի կունենա բացարձակապես այլ և ակնհայտ պատճառներով, որոնց հիմքում ընկած է ոչ թե ազգերի ինքնորոշման իրավունքը, այլ Ռուսաստանի ձգտումը՝ պաշտպանել իր անվտանգության շահերը և ռազմաքաղաքական հետաքրքրությունները Սևծովյան ավազանում և հնարավորինս խոչընդոտել Ուկրաինայի լիարժեք եվրաինտեգրմանը: Չեմ կարծում նաև, որ Ղրիմի անջատման դեպքում ՌԴ-ն կարող է մեզ համար ավելի բարենպաստ դիրքորոշում ցուցաբերել՝ որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր. Ռուսաստանի համար շատ ավելի կարևոր են հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ:

Եթե դիտարկենք հարցը Ղրիմի՝ Ուկրաինայի մաս դառնալու և  Արցախը Ադրբեջանի կազմում ընդգրկելու մեխանիզմների նմանության տեսանկյունից, ապա նույնպես հնարավոր օգուտն ինձ համար տեսանելի չէ: Այնպես որ՝ ես չեմ գտնում, որ  Ղրիմի անջատումն Ուկրաինայից կարող է լավ նախադեպ լինել մեզ համար և որևէ կերպ օգտագործվել ի նպաստ ԼՂ հիմնախնդրի մեզ համար ցանկալի կարգավորման: Ավելին, իմ կարծիքով՝ նման տեսակետներն արդյունքում անուղղակիորեն արդարացնում են Ռուսաստանի գործողությունները և մեկ անգամ ևս պայմանավորում մեզ համար բարենպաստ զարգացումների հնարավորությունը Ռուսաստանի կողմից վարվող քաղաքականությամբ՝ անկախ այդ քաղաքականության օրինականությունից:

Ուկրաինական դասը Ռուսաստանի համար ի՞նչ կարող է նշանակել՝ հատկապես  այն երկրների իմաստով, որոնք դատապարտված են ռուսաստանամետ լինել, և որոնց շարքում է նաև Հայաստանը: Կա՞ ինչ-որ բան, որից պետք է հետևություն անի Ռուսաստանը:

– Նախ՝ ռուսամետությունը, արևելամետությունը, արևմտամետությունը կամ ցանկացած այլ «մետություն»  և այդ դրսևորումների աստիճանը ոչ թե դատապարտվածության, այլ ընտրության խնդիր է, և պետք է կախված լինի նախևառաջ այդ ընտրությունը կատարող ժողովրդի ձգտումների, պետության շահի և հնարավորությունների համադրումից, ինչպես նաև տվյալ ժողովրդի՝ այդ ընտրությունն իրականություն դարձնելու ունակությունից և համապատասխան քաղաքական ուժերի առկայությունից:  Հիմնական հետևությունը, որ ցանկալի է  Ռուսաստանն անի, դա այն է, որ նա պետք է վերանայի իր արտաքին քաղաքականության գաղափարախոսությունը և մեթոդաբանությունը. կոռումպացված ռեժիմների և ուժի սպառնալիքի վրա հիմնված «բարեկամական» հարաբերությունները վաղ թե ուշ տապալվում են:  Սակայն կարևոր են ոչ թե այն հետևությունները, որ կանի կամ չի անի Ռուսաստանը, այլ այն դասերը, որոնք պետք է քաղենք մենք: 

Իմ կարծիքով՝ Ուկրաինայի օրինակը մեկ անգամ ևս մեզ ցույց տվեց, որ Ռուսաստանը չի հանդուրժում հորիզոնական հարաբերություններ նախկին ԽՍՀՄ և ոչ մի պետության հետ և պատրաստ է բոլոր հնարավոր միջոցներով պահպանել իր գերիշխող դերը այդ տարածաշրջանում: Մյուս կողմից՝ Մայդանի օրինակը ցույց է տալիս, որ պայքարի դուրս եկած, իր անկախության և ապագայի համար միավորված ժողովուրդը, որը նաև ունի իր կողքին մինչև վերջ կանգնող ու ազգային շահով առաջնորդվող քաղաքական ուժեր, կդիմակայի ցանկացած բիրտ ուժի դեմ ու ժամանակի ընթացքում կհասնի իր առջև դրված նպատակներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում