ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, որը կմասնակցի 2020-ին կայանալիք նախագահական ընտրություններին, իր նախընտրական քարոզարշավի առաջին օրվա ընթացքում 6․3 մլն դոլար է հավաքել։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը։
Նշվում է, որ դրանով Բայդենը շրջանցել է Դեմոկրատական կուսակցությունից իր հակառակորդ Բերնի Սանդերսին։
Մինչ այդ Բայդենն ասել է, որ մտադիր է ԱՄՆ առաջնորդի պաշտոնում երրորդ անգամ առաջադրվել։













































