Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է դեմ առ դեմ հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այդ մասին հայտնել է Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասինևսկին՝ գրում է lenta.ru-ն։
«Զելենսկին մեզասաց, որ չի ցանկանում խոսել Պուտինի հետ դեմ առ դեմ, այլ ցանկանում է նրա հետ բանակցություններ վարել «նորմանդական ձևաչափով», այսինքն՝ Գերմանիայի կանցլերի և Ֆրանսիայի նախագահի հետ»,- ասել է Կվասինևսկին։
Լեհաստանի նախկին նախագահի խոսքով՝ դա արդար որոշում է, քանի որ դեմ առ դեմ հանդիպումը «քաղաքական այնպիսի գիշատչի հետ», ինչպիսին Պուտինն է, Զելենսկու համար բարենպաստ ելք չէր ունենա։