ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ամերիկայի իշխանությունները չեն վճարել ԱՄՆ-ից ուսանողի հիվանդանոցի ծախսերը, որը ԿԺԴՀ-ում դատվել է ու ընկել կոմայի մեջ։ Այս մասին նա գրառում է կատարել Twitter-ում։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ԿԺԴՀ իշխանությունները ԱՄՆ իշխանություններին ներկայացրել են 2 մլն դոլարի հաշիվ՝ ամերիկացի ուսանող Օտտո Ուոմբիրին հիվանդանոցում պահելու համար, որը ի վերջո մահացել է։
«Հյուսիային Կորեային Օտտո Ուորմբիրի համար չի վճարվել ոչ 2 մլն դոլար, ոչ էլ որևէ այլ բան։ Սա Օբամայի վարչակազմը չէ, որ 1,8 մլրդ դոլար է վճարել 4 պատադների համար կամ լրացուցիչ 5 ահաբեկիչ հանձնել, որոնք շուտով վերադարձան դավաճանսերժանտի կողմը»,- գրել է Թրամփը։










































