Բրիտանիայի կառավարական պատվիրակությունը չի մեկնի Սոչիի Պարալիմիպի խաղերին, հաղորդում է BBC-ն:
Համապատասխան հայտարարությունն արել է երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնը: Նրա խոսքով՝ բրիտանացի նախարարների կողմից «ճիշտ չի լինի» Ուկրաինայի «իրադրության լրջության» պայմաններում Պարալիմպիկ խաղերին մեկնել:
Քեմերոնն ավելացրել է, որ իրեն համակարծիք է նաև Միացյալ թագավորության ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը:










































