Saturday, 27 06 2026
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ

Աննա Հակոբյան. Այսուհետ կրելու եմ բացառապես հայ դիզայներների արտադրանքը, այն ինչ-որ հնարավոր կլինի ձեռքբերել Երևանի խանութներում

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 25-ին այցելել է հայկական արտադրության MADE Fashion corner խանութ և կատարել մի շարք գնումներ: Խանութի հիմնադիրներն են չորս հայ դիզայներներ՝ Արևիկ Սիմոնյանը՝ «Kivera Naynomis» բրենդով, Արամ Նիկոլյանը՝ «Nikolyan» բրենդով, Ֆաինա Հարությունյանը՝ «FAINA» բրենդով և Միկա Դանիելյանը՝ «Harmony» բրենդով: Խանութը հարթակ է հանդիսանում ևս 30 հայ դիզայներների համար, որոնք ներկայացնում են իրենց հավաքածուները: Աննա Հակոբյանը նշել է, որ այսուհետ թե´ առօրյա հագուստը և թե´ պաշտոնական-արարողակարգային հագուստը գնելու է բացառապես հայ դիզայներների արտադրանքը ներկայացնող խանութներից:

Արամ Նիկոլյանի հետ զրույցում Աննա Հակոբյանն ասել է.

«Ես չեմ պատրաստվում գնումներ կատարել այլ երկրներում, կամ Երևանում ներկայացված օտարերկրյա բրենդային խանութներից, ինչպես չեմ պատրաստվում կրել իտալական կամ ֆրանսիական կամ որևէ այլ երկրի արտադրության հագուստ:

Առաջիկայում բոլոր միջոցառումների ժամանակ մարդիկ ինձ կտեսնեն այն հագուստով, որը ես կկարողանամ ձեռքբերել հայ դիզայներների աշխատանքները ներկայացնող խանութներում: Եվ որքան մեր դիզայներները կզարգացնեն ու կկատարելագործեն իրենց աշխատանքները, այնքան, հուսով եմ, ես ավելի լավ տեսք կունենամ»՝

խնդրելով Արամ Նիկոլյանին այս խոսքերը փոխանցել Հայաստանում աշխատող բոլոր հագուստ մոդելավորող դիզայներներին:

https://annahakobyan.am/uploads/2019/04/%D4%B1%D5%B6%D5%B6%D5%A1-%D5%80%D5%A1%D5%AF%D5%B8%D5%A2%D5%B5%D5%A1%D5%B6.-%D4%B1%D5%B5%D5%BD%D5%B8%D6%82%D5%B0%D5%A5%D5%BF-%D5%AF%D6%80%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%A5%D5%B4-%D5%A2%D5%A1%D6%81%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%B0%D5%A1%D5%B5-%D5%A4%D5%AB%D5%A6%D5%A1%D5%B5%D5%B6%D5%A5%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%A4%D6%80%D5%A1%D5%B6%D6%84%D5%A8-1.jpg

Արամ Նիկոլյանն էլ նշել է, որ նման քայլը մոտիվացնող է և պարտավորեցնող: Ապրիլի 27-ին Երևանում կվերաբացվի 5concept խանութը: Խանութի հիմնադիրներն են NAGHASH, LOOM WEAVING, Նելլի Սերոբյան, Z.G.EST, Petoor բրենդները: Խանութում ներկայացված կլինեն մոտ 70 հայ դիզայներների ստեղծած հագուստները: Աննա Հակոբյանը գնումները կշարունակի այստեղ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում