ԵԱՀԿ մշտական խորհրդի գործող նախագահ, շվեյցարացի դեսպան Թոմաս Գրեմինգերը հրավիրել է բոլոր մասնակից պետությունների պատվիրակություններին՝ այսօր Խոյաբուրգում ներկա լինել Ուկրաինայի հարցով նիստին, հայտնում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ ԵԱՀԿ-ում նախագահող Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերը բազմիցս անհանգստություն էր հայտնել Ուկրաինայում լարվածության մեծացման առնչությամբ ու Ղրիմի թերակղզում ստեղծված իրավիճակի հետ:
Նա հայտարարել էր, որ հաջորդ շաբաթ Ղրիմ պետք է գնա իր անձնական ներկայացուցիչ, Գերմանիայում Շվեյցարիայի դեսպան Թիմ Գուլդիմանն ու ազգային փոքրամասնությունների հարցով ԵԱՀԿ գերագույն հանձնակատար Աստրիդ Տորսը:






































