Marvel Studios ընկերության «Վրիժառուները. եզրափակիչ» ֆիլմը հայտնվել է համաշխարհային վարձույթում և անմիջապես սկսել դրամարկղային ռեկորդներ սահմանել: Այսպիսով, ապրիլի 24-ին 25 երկրներում նախնական սեանսները ռեկորդային 169 մլն դոլար են բերել: Այս մասին հաղորդում է The Box Office Mojo մասնագիտացված կայքը, ապրիլի 26-ին:
Ավստրալիայում (7 միլիոն դոլար), Ֆիլիպիններում (3.9 միլիոն դոլար), Հոնկոնգում (2.7 միլիոն դոլար), Թայվանում (2.6 միլիոն դոլար), Թաիլանդում (2.4 միլիոն դոլար) և Մալայզիայում (2 միլիոն դոլար) նախնական սեանսները ամենադրամարկղայինն էին պատմության մեջ:
Հատուկ տեղում է Չինաստանը: Այստեղ ժապավենը հսկայական 107 միլիոն դոլար հասույթ է բերել, ինչը նաև ռեկորդ է այս երկրի համար:
Շատ այլ երկրներում նախնական հասույթները ռեկորդային են դարձել Marvel Studios-ի ֆիլմերի համար:
Հյուսիսային Ամերիկայում «Վրիժառուների» պրեմիերան կկայանա միաժամանակ 4600 կինոթատրոններում: Ակնկալվում է, որ ֆիլմը նախնական վաճառքի արդյունքներով կդառնա ամենահաջողակը և առաջին շաբաթվա հասույթը առնվազն 300 մլն դոլար կկազմի:
Ֆիլմի համաշխարհային հասույթը առաջին հանգստյան օրերին 900 միլիոնից մինչև 1 միլիարդ դոլար կկազմի: Կինոշուկայի վերլուծաբանները կանխատեսում են, որ ժապավենը կկարողանա գերազանցել «Ավատարի» դրամարկղային ռեկորդը, որը գրեթե 2.8 մլրդ դոլար հասույթ է ապահովել:









































