Tuesday, 21 07 2026
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
12:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում Amazon-ի ենթակառուցվածքների վրա հարձակման մասին
Արտաշատի որոշ հասցեներում գազանջատում է
Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս
12:10
Լիբանանի նախագահը կհանդիպի Թրամփի հետ
Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը «անսասան և վճռական» է
Սիսիանի որոշ հասցեներում գազանջատում է
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7600 տոննա ծիրան. Պապոյան
ՌԴ ԱԳՆ-ն իտալացի դիվանագետներին պարտավորեցրել է երեք օրվա ընթացքում լքել Ռուսաստանը
Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առիթով շնորհավորել է Բելգիայի վարչապետին
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 21-ի 08։00-ի դրությամբ կազմել է 20․6 °C
10:50
ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են ինտենսիվ հարվածներն արդեն 10 օր
Ծնվել է Մարմարիկ գետում ջրահեղձ հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
10:30
Նիկարագուայի նախագահը հայտարարել է, որ երկրում այլևս ընտրություններ չեն անցկացվի
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
10:10
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան  կպատասխանի հութիների սպառնալիքներին
TRIPP-ի գոտում առաջին էքսկավատորի աշխատանքի մեկնարկին ռուս սահմանապահն այնտեղ պետք է չլինի
09:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հայտնել է կառավարութան կազմը
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորանշանակ վարչապետին
Թուրքիան և Իսրայելը բախման ճանապարհին են. որոշիչն Իրանի հարցն է լինելու
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
09:10
Թրամփը հայտնել է Բրիտանիայի նոր վարչապետի հետ առաջիկա հանդիպման մասին
Հայաստան֊Ռուսաստան հարաբերությունները մարգինալացել են, այդ թվում` օբյեկտիվորեն
08:50
ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Թեհրանին
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտի» կառավարիչը․ Պապոյան
08:30
Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել Կանադայից ներմուծումների նկատմամբ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանն Էրդողանին. նոր բա՞ն է սկսվում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան գրառումով բավական կոշտ է արձագանքել Թուրքիայի նախագահ Էրդողանի ապրիլքսանչորսյա հայտարարություններին: Այդ հայտարարություններն իրենց հերթին աննախադեպ կոշտ էին, և Էրդողանը ուղղակի անցել էր «հակամեղադրանքի», ոչ միայն ժխտելով ցեղասպանության փաստը, ինչը նոր չէ իհարկե, այլ նաև հայտարարելով, թե «հայ հրոսակներին և նրանց աջակիցներին» սպանելը Թուրքիայի գործողության միակ «տրամաբանականն» տարբերակն էր: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 1,5 միլիոն մարդու սպանությունը, ազգի ոչնչացնելու ցեղասպան գործողությունը այդպես գնահատելը վիրավորանք է ոչ միայն հայ ժողովրդի, այլ համայն մարդկության հասցեին, և աշխարհն այդ ամենի հանդեպ չպետք է լռի:

Անկասկած է, որ Հայաստանի վարչապետի կոշտ արձագանքը լիովին համարժեք է Էրդողանի թույլ տված իրապես հակաքաղաքակրթական քայլին և հայտարարություններին: Միևնույն ժամանակ անկասկած է, որ սա ամենևին հայ-թուրքական լոկ դրվագային «երկխոսություն» չէ, այլ, ըստ էության, որոշակի ռեգիոնալ և միջազգային իրավիճակի արտացոլում՝ թե՛ Թուրքիայի նախագահի այդ հայտարարությունների, թե՛ Երևանի միանգամայն համարժեք արձագանքի դրսևորումներով: Ըստ այդմ, խնդիրն ավելի լայն է և անհրաժեշտ է հասկանալ դրա ներկայիս լայն աշխարհաքաղաքական համատեքստը:

Մասնավորապես, խոսքը վերաբերում է աշխարհին չլռելու կոչին, որ հղում է Հայաստանի վարչապետը: Ինքնին որպես կոչ այն անշուշտ հասկանալի է, սակայն հարցը տվյալ դեպքում այն է, թե արդյո՞ք Երևանն այդ իմաստով ունի աշխարհին անելիք նոր առաջարկներ՝ հայկական հարցի այս համատեքստում: Ակնառու է, որ Երևանը հայկական հարցի համատեքստում արդեն իսկ անում է շոշափելի քայլեր արցախյան ուղղությամբ: Անվիճելի է, որ սա հայկական հարցի մի առանցքային բաղկացուցիչն է: Սակայն իր հերթին հետաքրքիր է, թե ինչ նոր մոտեցումներ կամ նախաձեռնություններ կարող է ունենալ Երևանը հենց «բուն»՝ հարցի պատմա-քաղաքական բաղադրիչի, ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հատուցման խնդրի ուղղությամբ: Այժմ անկասկած նկատվում է դրա որոշակի աշխուժության նոր փուլ, որն արտացոլվում է թե՛ Իտալիայի խորհրդարանի շաբաթներ առաջ ընդունած բանաձևով, թե՛ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշումով՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելը, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյա հերթական ուղերձով, որն իր տողատակային նրբերանգներով շոշափելիորեն տարբերվում էր և քաղաքական-դիվանագիտական ակնարկային բազայով անհամեմատ հարուստ էր նրա նախորդ երկու ուղերձների և, ընդհանրապես, վերջին տարիներին ԱՄՆ նախագահական ուղերձների ֆոնին:

Միևնույն ժամանակ, այս հարցում անկասկած էական է Ռուսաստանի դերն ու հայ-ռուսական հարաբերության խնդիրը, զուգահեռ ռուս-թուրքական հարաբերության հայտնի ասպեկտների պայմաններում: Ուղղվա՞ծ է Հայաստանի վարչապետի կոչը նաև Ռուսաստանին՝ արձագանքելու առումով:

Չէ՞ որ ենթադրվում է, որ առաջին արձագանքողը պետք է լինի Հայաստանի դաշնակիցը, հատկապես հարյուրամյա իրադարձություններում հայերի հանդեպ նրա շոշափելի բարոյա-քաղաքական պարտավորությունների ֆոնին: Ահա, այս ամենի հանրագումարում ունի՞ Երևանը ինչպես Արցախի, այնպես էլ ցեղասպանության միջազգային ճանաչման և հատուցման հարցում նոր իրավիճակի ձևավորման ճանապարհային քարտեզ, և արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի կոշտ արձագանքը դրա առաջին քայլն էր, որի առիթը տվեց Էրդողանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում