shamshyan.com –ի փոխանցմամբ՝ այսօր` մարտի 2-ին, Ծաղկաձորի Կեչառիսի վանական համալիրի բակում տեղի ունեցավ Համահայկական ձմեռային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հանդիսավոր արարողության ժամանակ ելույթով հանդես եկավ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, ով մասնավորապես հայտնեց, որ միջոցառման հեղինակությունը տարեց տարի աճում է և մեծ ցանկություն կա , որ Համահայկական ձմեռային խաղերն իրենց մշտական տեղն զբաղեցնեն մարզական օրացույցում, որից հետո 1-ին 2-րդ և 3-րդ տեղը գրաված մասնակիցներին մեդալներ և պատվոգրեր է հանձնել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Որոշվել է, որ մյուս խաղերը տեղի են ունենալու 2015 թվականին Երևանում, ինչի համար էլ դրոշն Իշխան Զաքարյանի կողմից փոխանցվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով իր խոսքում հայտնել է, որ Երևանում անցկացվող միջոցառումը չի զիջելու Ծաղկաձորյանին:
Հավաքվածները լսելով քաղաքապետին կատակել են. « Էս կարող ա մարտահրավեր է նետում Ծաղկաձորում մրցութի կազմկերպիչներին, բայց մեկ ա Ծաղկաձորը մնում է Ծաղկաձոր ` իր ձմեռային գեղեցկությամբ»:
Մանրամասները՝ shamshyan.com-ում








































