Աֆրիկայում տղամարդը լողալով ամբողջությամբ հատել է աշխարհում 9-րդ ամենախոշոր լիճը և երկու համաշխարհային ռեկորդ սահմանել։ Այդ մասին տեղեկացնում է CNN-ը։
45-ամյա Մարտին Հոբսը 54 օրվա ընթացքում պարբերաբար 11 կմ-անոց հատվածներ է անցել Նյասա լճում, որի մեջ մեծ քանակությամբ կոկորդիլոսներ, հիպոպոտամներ և վտանգավոր միջատներ են բնակվում։
Լիճը տեղակայված է միաժամանակ երեք պետությունների՝ Մալավիի, Մոզամբիկի և Տանզանիայի սահմաններում։
Հարավաֆրիկացի լողորդը դարձել է աշխարհում առաջին մարդը, ով լողալով ամբողջությամբ հատել է լիճը։











































