Friday, 26 04 2024
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում

Հեղափոխության թավիշն ու Սերժ Սարգսյանի ինքնավստահությունը

Ես խորհուրդ կտամ ՀՀԿ-ն փակի էջը և գնա պատմության գիրկը՝ իր արած թերություններով, սխալներով, բռնություններով, կոռուպցիայով հանդերձ. երեկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀԿ-ն նոր անդամներ է ընդունում, իսկ Սերժ Սարգսյանն էլ ակտիվանալու նշաններ է ցույց տալիս:

Սասուն Միքայելյանը, բնականաբար, ճիշտ է, եթե խնդրին մոտենանք դասական հեղափոխության կանոններով։ Թավշյա հեղափոխությունը զարգացել է Սերժ Սարգսյանին, ՀՀԿ-ին ու առհասարակ՝ քրեաօլիգարխիային մերժելու կարգախոսներով՝ միավորելով տասնյակ հազարավոր մարդկանց։

Սակայն կարգախոսներն ու հեղափոխության տրամաբանությունը մի բան են, իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանության պրակտիկ քաղաքականությունն՝ այլ բան։

Քրեաօլիգարխիան այսօր ներկայանում է ընդդիմության պատմուճանով, ու ամբողջ խնդիրն այն է, որ թեև այդ իրավիճակը հակասում է քաղաքականության, անգամ բանականության տարրական կանոններին, սակայն լեգիտիմացվել է հենց հետհեղափոխական իշխանության քաղաքականությամբ, ջանքերով։

Նոր Հայաստանում Երևանի ավագանու ու խորհրդարանի արտահերթ ընտրությունները տեղի ունեցան «սևերի» ու «սպիտակների» հակադրության բանաձևով։ Արհեստական մի թեզ, որը շրջանառու դարձվեց հենց Նիկոլ Փաշինյանի կողմից։ Սա մի կողմից՝ հասարակությանը զրկեց բովանդակային ընտրություն կատարելու հնարավորությունից, մյուս կողմից՝ հեղափոխական իշխանության այլընտրանքի դերում արհեստականորեն մատուցվեց ՀՀԿ-ն։ Էլ չենք ասում այն մասին, որ հեղափոխական իշխանության փնթիության կամ քաղաքական նպատակահարմարության հետևանքով ընտրություններն անցկացվեցին հին ԸՕ-ով, ինչի հետևանքով ստորադասվեց դրանց քաղաքական, ծրագրային բաղադրիչը։ Այս ամենի հետևանքով մենք ունեցանք այսօրվա խորհրդարանը, որի քաղաքական խճանկարը ու որակը հեռու են բավարար լինելուց։ Սա ինքնին ռիսկեր է ծնում, որ կարող է ռեստավրացվել առնվազն հին համակարգի «մշակույթը»՝ անուղղակիորեն նպաստելով դրա սեգմենտների ակտիվացմանը։ Ցավոք, սահմանադրական մեծամասնություն ունեցող «Իմ քայլը» խմբակցությունն իր վարքագծով շատ քիչ է տարբերվում հանրապետական ճահճից։

Սակայն հեղափոխության անկատարության միակ դրսևորումն ամենևին էլ ընտրություններն ու դրանց հետևանքով ձևավորված խորհրդարանն ու Երևանի ավագանին չեն։ Կան բազմաթիվ գործոններ, որոնք պրակտիկ քաղաքականության մակարդակում ակտուալ են դարձնում հարցը՝ արդյոք անցած տարի տեղի ունեցածը մասշտաբային հեղափոխությո՞ւն է, թե՞ իշխանափոխություն։ Օրինակ՝ երկրում պահպանվել է սուպերվարչապետական համակարգը, որն ամենևին էլ չի խոսում այն փաստի օգտին, որ Հայաստանում մեկ տարի առաջ տեղի է ունեցել հեղափոխություն։ Կամ՝ իշխանության ներսում իրական ֆրակցիոնիզմի փոխարեն ձևավորվում են խմբավորումներ՝ կլանային հատկանիշներով, ինչը դարձյալ հին համակարգին բնորոշ հանգամանք է։

Թեև հայտարարվել է տնտեսական հեղափոխության մասին, սակայն կառավարությունը շարունակում է հասարակությանը «թվախեղդ» անել հին իշխանությանը բնորոշ մեթոդներով, իսկ իրականությունն այն է, որ պահպանվել է տնտեսության քրեաօլիգարխկ կառուցվածքը, ինչը, բնականաբար, ի դերև է անում ոչ միայն հեղափոխական նախաձեռնությունները, այլև նույնիսկ սովորական առաջընթացը։

Հեղափոխության արժեքների կապիտալիզացիայի բացակայությունը շատ ավելի ցցուն է արտաքին քաղաքականության մեջ, որը շարունակում է գերազանցապես միավեկտոր մնալ՝ կողմնորոշված դեպի Ռուսաստանը, ինչի հետևանքով ակնհայտ ճգնաժամային երևույթներ կան ոչ միայն հայ-ռուսական հարաբերություններում, այլ նաև առաջընթացի բացակայություն Հայաստան-ԵՄ կամ Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում։

Այս բոլոր գործոնների հանրագումարն ակտուալ է դարձնում «հեղափոխությո՞ւն, թե՞ իշխանափոխություն» դիլեման՝ այն հանելով հռետորական հարցադրման տիրույթից։

Դասական հեղափոխության կանոնները հուշում են, որ ՀՀԿ-ն պետք է լուծարված լիներ, իսկ Սերժ Սարգսյանը ոչ թե մտածեր քաղաքական ակտիվության մասին, այլ գոհ ու երջանիկ լիներ արդեն այն փաստից, որ ճաղերի հետևում չէ՝ որպես հանցագործ իշխանության պարագլուխ։ Բայց Հայաստանի իշխանությունը շարժվում է այլ տրամաբանությամբ, ինչի հետևանքով ՀՀԿ-ն հանդգնում է ռեստավրացվել՝ որպես ընդդիմություն, իսկ մամուլն էլ սպասումներ է գեներացնում քրեաօլիգարխիկ ռեժիմի առաջին դեմքից։

Եթե Հայաստանում դասական հեղափոխություն լիներ, ապա Սերժ Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, կգտնվեր Ռոբերտ Քոչարյանի կողքին, բայց քանի որ մեր երկրում նման բան, ըստ էության, տեղի չի ունեցել, ապա միանգամայն տրամաբանական է, որ Սերժ Սարգսյանը մի բան էլ կարող է լրագրողներին ծաղրել՝ ասելով, թե իր պատասխաններն ավելի շատ են լինելու, քան նրանց հարցերը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում