Monday, 22 06 2026
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մինչև աշուն պետք է հասցնենք․ Ավինյանի հանձնարարականը՝ հանրային տրանսպորտի հետ կապված
2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Բախվել են «Ֆորդ» և «Զիլ» մակնիշների ավտոմեքենաները․ կան 9 տուժած և զոհ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Դեսպան Մկրտչյանը մասնակցում է OAS Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին․ քննարկվում են միջազգային օրակարգի հարցեր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

ՄԻՊ 2018-ի հաղորդման մեջ կենսաթոշակային ոլորտում կան գործնական և օրենսդրական խնդիրներ

Մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդման մեջ տեղ են գտել կենսաթոշակային ոլորտում առկա թե՛ գործնական, թե՛ օրենսդրական խնդիրներ։ Արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների հիման վրա վեր են հանվել ոլորտում առկա համակարգային խնդիրներ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Մասնավորապես, տարեկան հաղորդման մեջ նշվում է՝

1. առկա չէ ՀՀ կենսաթոշակառուի կենսաթոշակային գործը Հայաստանի Հանրապետությունից այլ պետություն ուղարկելու՝ այնտեղ կենսաթոշակ նշանակելու համար, այնուհետև կրկին հետ վերադարձնելու դեպքում նախկին չափով և պայմաններով կենսաթոշակ ստանալու հնարավորություն:

2. առկա չէ մի շարք երկրների հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում համապատասխան համաձայնագիր, որով կենսաթոշակի անցնելիս կհաշվարկվեր այդ պետություններում աշխատած ժամանակահատվածը:

3. առկա չէ աշխատանքային ստաժի հաշվառման արդյունավետ մեխանիզմ, որը հնարավորություն կտա ապացուցման բեռը բաշխել կենսաթոշակային մարմնի վրա հավասարապես:

4. կենսաթոշակ նշանակելիս բավարար չէ իրականացվող պատշաճ վարչարարությունը, համապատասխան վերաբերմունքը և խորհրդատվությունը, ինչն ուղղակիորեն ազդում է կենսաթոշակի իրավունքի իրացման վրա:

Ուսումնասիրելով արձանագրված խնդիրները՝ Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդման մեջ ներկայացրել է նաև լուծման առաջարկներ։

Մասնավորապես,

1. Անհրաժեշտ է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում կատարել փոփոխություններ՝ կարգավորումներ նախատեսելով առ այն, որ կենսաթոշակային գործը Հայաստանի Հանրապետությունից այլ պետություն ուղարկելու, այնուհետև հետ վերադարձնելու դեպքում անձի կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվի նախկին չափով և պայմաններով:

2. Անհրաժեշտ է ընդլայնել Հայաստանի Հանրապետության հետ համապատասխան համաձայնագիր ունեցող երկրների շրջանակը:

3. Որպես առաջնային քայլ անհրաժեշտ է վերացնել 1992 թվականի հունվարից մինչև 2013 թվականի հունվարի 1-ն աշխատանքային գործունեությունը հաստատելու համար աշխատանքային գրքույկից բացի սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթղթեր ներկայացնելու պահանջը այն կենսաթոշակառուների համար, ովքեր նշված ժամանակահատվածում աշխատել են պետական հաստատություններում:

4. Անհրաժեշտ է յուրաքանչյուր դեպքով իրականացնել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկում և ուժեղացնել վերահսկողությունը սոցիալական ապահովության տարածքային բաժինների աշխատակիցների նկատմամբ:

Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել էր տարեկան հաղորդման մեջ տեղ գտած խնդիրները, որոնց առնչվում են մարդկանց մասնակի, արտոնյալ պայմաններով, ինչպես նաև երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու ոլորտում առկա խնդիրներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում