Ղրիմում տեղակայված Ուկրաինայի զինվորականները լքում են զորքերը և զանգվածաբար ազատման դիմում են ներկայացնում ու անցնում Ղրիմի ժողովրդի կողմը: Սա հաստատել է հանրապետության վարչապետ Սերգեյ Ակսյոնովը: Թողնված զինվորական մասերը, ռազմական տեխնիկան և արսենալն անցնում են ինքնապաշտպանական ուժերի հսկողության տակ, որոնք ապահովում են տարածաշրջանի պահպանությունն ու կարգը:
Հինգշաբթի օրը հայտնի դարձավ, որ Գերագույն խորհրդի և Ղրիմի նախարարների խորհրդի շենքերը Սիմֆերոպոլում կառավարում են ռուսալեզու բնակչության ինքնապաշտպանության ուժերը: Ավելի ուշ Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովն ասաց, որ Ղրիմի Գերագույն խորհրդի շենքը զբաղեցնող ինքնապաշտպանության միավորները կլքեն խորհրդարանը: Ղրիմի առաջին փոխվարչապետ Ռուստամ Տեմիրգալիևն ասաց, որ Ղրիմում Ուկրաինայի զինված ուժերի աշխատունակ միավոր չի մնացել:
Տեմիրգալիևի խոսքով՝ «Ղրիմի ինքնապաշտպանության ջոկատներն արգելափակել են ղրիմյան բոլոր օդանավակայանների թռիչքուղիները, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում (ՂԻՀ) և դրա հատուկ սըտորաբաժանումներն անցել են Նախարարների խորհրդի կառավարման տակ և ենթարկվում են ղրիմցիներին», փոխանցում է INTERFAX-ը:
ԱԳՆ-ը ևս ենթարկվում է ՂԻՀ-ին:
Տեմիրգալիևն ասել է. «Ղրիմի թաթարներին պաշտոններ կառաջարկվեն Ղրիմի Գերագույն խորհրդի նախագահությունում: Ղրիմի կառավարությունը պատրաստ է երաշխավորել նախկինում չտեսնված մասշտաբով ֆինանսավորել արտաքսված քաղաքացիներին տեղավորելու ծրագիրը»:
Այս ամենի ֆոնին, Ուկրաինայում համընդհանուր մոբիլիզացում է հայտարարվել, հայտնել է Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբիյը:
Զինապարտ բոլոր քաղաքացիներին ծանուցում կուղարկվի, և նրանք պետք է զինվորական հավաքակայաններ գնան մարտի 2-ին՝ կիրակի օրվա ընթացքում, փոխանցում է vesti.ru-ն՝ հղում անելով ՄԻՌ-ին:











































