Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «ուժը խորհրդանշող» սուր է նվիրել, հաղորդում է RT-ն:
Հեռուստաալիքի տվյալներով, Կիմ Չեն Ընը Պուտինին սուրը նվիրել է Վլադիվոստոկում կայացած բանակցություններից հետո:
Ինչպես նշվել է, Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտարարել է, որ այդ սուրը խորհրդանշում է ԿԺԴՀ ժողովրդի ուժն ու ոգին, որն աջակցում է Պուտինին:
Միևնույն ժամանակ, Պուտինը շնորհակալություն է հայտնել Կիմ Չեն Ընին և ի պատասխան մետաղադրամ նվիրել նրան:










































