Ամեն հինգշաբթի կառավարության շենքի մոտ բողոքով սևազգեստ մայրերն այսօր հանդիպելու են մարդու իրավունքների պաշտպանի հետ։ Կառավարության շենքի դիմաց ՄԻՊ-ի հետ կարճ զրույցից հետո սևազգեստ մայրերից Գոհար Օհանջանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ոչ մի սպասելիք չունեն նախաքննական մարմնից, նախաքննական մարմնին կից ստեղծված հանձնաժողովից և իրենք ներկայումս պահանջում են, որպեսզի ԱԺ-ում ստեղծվի անկախ հանձնաժողով, որն էլ կզբաղվի այս գործերով.«Մենք էլ չենք կարողանում սպասել, ինչքան կարելի է։ 12 տարի փողոցում կռիվ ենք տալիս։ 12 տարի ոտնահարվել են մեր իրավուքնենրը։ Ինչ է նշանակում՝ ունենք գերեզման, բայց չունենք մեր որդիների մահվան պատճառները։ Սա խայտառակություն է»,-ասաց նա։
Առավել մանրամասն՝ տեսանյութում










































