Rolls-Royce բրիտանական ընկերությունը սկսել է զբաղվել անօդաչու բեռնատար նավերի մշակմամբ: Դա կլինի բեռները փոխադրելու էժան և էկոլոգիապես մաքուր միջոց:
Մշակողների թիմն արդեն ունի վիրտուալ համակարգի նախատիպը, որը կարող է ամբողջությամբ վերահսկել հարյուրավոր անօդաչու նավերի տեղաշարժը:
Մասնագետները նախագծի հիմնական խնդիրը համարում են օրենսդրության անկատարությունը, քանի որ բազմաթիվ պետությունների օրենքներում չի նախատեսվում անօդաչու բեռնափոխադրողների հնարավորությունը՝ գրում է Hitech.vesti կայքը:








































