Ապրիլի 24-ին` ժամը 16:29-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 80 հասցեում գտնվող չշահագործվող պահեստում (անգար):
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:07-ին, մարվել՝ 19:14-ին:
Ամբողջությամբ այրվել է պահեստի ներքին երեսպատման շերտը (մոտ 460 քմ):
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:










































