Thursday, 18 06 2026
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Իհարկե դժգոհ են․ ընդդիմության օգտին 70%-ը քվեարկել է ընտրակաշառքով. Փաշինյան
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, որին մասնակցություն կունենամ․ Փաշինյան
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ

Միայն իշխանափոխության դեպքում կարելի է զոհերի հարազատների աչքերին պարզ երեսով նայել

2008 թվականի մարտիմեկյան ողբերգությունից հետո հրապարակում կանգնած մարդկանցից շատերն անվերադարձ լքեցին հայրենիքը:

Նշում եմ՝ անվերադարձ, քանզի մեզ հետ զրույցում պատմում են, որ Հայաստանի թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանամետ ուժերի հետ այլևս ոչ մի հույս չեն կապում: Եվ քանի որ Եվրոպայում էլ ստացել են ապաստան, ունեն աշխատանք, հետևաբար նաև՝ գոյատևելու համար նպաստավոր պայմաններ, Հայաստան վերադառալու մասին չեն էլ մտածում:

Այդ մարդկանց շարքին է պատկանում Հակոբյանների ընտանիքը, սկզբում հայրն է մեկնել, հետո իր մոտ է կանչել կնոջը, երեխաներին, ծնողները մնացել են Հայաստանում:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ֆրանսիայի Լիոն քաղաքում բնակվող Ա․ Հակոբյանն ասաց, որ տևական ժամանակ է՝ քաղաքականությամբ չի էլ հետաքրքրվում, վերջնականապես հիասթափվել է 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո։ «Երբ 2009-ին Հայաստանից մեկնեցի, շատ հիասթափված էի արդեն ամեն ինչից, մտածում էի՝ էլ երբեք իրավիճակ փոխել չի լինի Հայաստանում, հետո 2013-ի ընտրությունները փոքր հույս արթնացրին, երբ տեսա Րաֆֆին այդքան ձայն հավաքեց, ժողովուրդն էլ հրապարակ դուրս եկավ, հետո ի՞նչ ստացվեց. ընդդիմության լիդերները հերթական անգամ ժողովրդին հիասթափեցրին: Ստացվում է՝ մարդիկ անընդհատ ինչ-որ բանի հույսով դուրս են գալիս փողոց ու հիասթափվում, լավ, ինչքա՞ն կարելի է, մենակ հո խոստումներ տալով չի»,- ասաց նա:

Մեր զրուցակիցը նշեց, որ այն ժամանակ էլ մասնակցել է շուրջօրյա հանրահավաքներին՝ եղբոր և ընկերների հետ միասին, բայց ոչ թե կոնկրետ առաջին նախագահի, որքան երկրում փոփոխություններ տեսնելու համար․ «Բայց այդ բոլոր հույսերը ժամանակի ընթացքում վերացան, այսինքն՝ Հայաստանից մեկնելու ժամանակ արդեն հասկացա, ուղղակի չէի պատկերացնում, որ մարդկանց այս աստիճան կհիասթափեցնեին»:

Նա նաև նշեց, որ Մարտի 1-ի էջը կբացահայտվի միայն այն ժամանակ, երբ Հայաստանում իշխանափոխություն լինի, և «Փաստահավաք» խմբի նման նոր կառույց ստեղծվի։ «Մարդիկ նորմալ աշխատում էին, ահագին բան էլ բացահայտել էին, ինչո՞ւ փակեցին, ինչու՞ վերացավ. որովհետև ձեռք չէր տալիս այն ամենը, ինչ բացահայտվել էր, միայն իշխանափոխության դեպքում զոհերի հարազատների ընտանիքների աչքերին կարելի է պարզ երեսով նայել»,- եզրափակեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում