Ամերիկյան կինոակադեմիան չի փոխել «Օսկարի» թեկնածուների ընտրության կանոնները: Որոշումը պահպանել է սթրիմինգային ընկերությունների (ինչպիսին է Netflix-ը) ֆիլմերի մրցութային ծրագրին մասնակցելու իրավունքը: Այս մասին ասվում է ակադեմիայի կայքում։
Ինչպես նախկինում, մրցանակաբաշխությանը մասնակցելու համար ֆիլմը Լոս Անջելեսի կինոթատրոններում առնվազն մեկ շաբաթվա վարձակալություն պետք է ունենա օրական առնվազն 3 անգամ ցուցադրությամբ։
«Մենք նախատեսում ենք շարունակել ուսումնասիրել մեր ոլորտում տեղի ունեցող խորը փոփոխությունները և շարունակել քննարկումները այդ հարցերի շուրջ ակադեմիայի անդամների հետ»,- հատարարել է կազմակերպության նախագահ Ջոն Բեյլին:











































