Կունմին քաղաքի երկաթուղային կայարանի վրա ահաբեկչական հարձակման մեջ Չինաստանի իշխանությունները մեղադրել են Սինցզյանի անջատողականներին:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը դանակներով զինված մարդկանց խումբը ներխուժել էր Կունմին քաղաքի երկաթուղային կայարան և հարձակվել այնտեղ տոմսարկղերի առջև գտնվող մարդկանց վրա: Արդյունքում զոհվել է 29, վիրավորվել առնվազն 130 մարդ՝ հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Կունմին քաղաքի վարչակազմի իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ դեպքի վայրում հայտնաբերվել են Սինցզյան-Ույղուրյան ինքնավար մարզի անջատողականների՝ ահաբեկչությանը մասնակից լինելու ապացույցներ:
Այդ տարածաշրջանում, չինական իշխանությունների գնահատականներով, գործում է «Արևելյան Թուրքիստանի իսլամական շարժում» ահաբեկչական ծայրահեղական կազմակերպությունը, որը Պեկինը համարում է ահաբեկչական կազմակերպություն:
















































