ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ զրույցում հայտնել է, որ Ուկրաինայում ռուսական զորքի կիրառումը կսպառնա Եվրոպայի և աշխարհի անվտանգությանը: Այս մասին հայտնել Պենտագոնը՝ փոխանցում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն:
«Նախարար Հեյգելը ընդգծել է՝ եթե Ռուսաստանը չփոխի իր ծրագրերը, ապա վտանգի տակ կդնի տարածաշրջանում կայունությունը, ինքը՝ Ռուսաստանը, համաշխարհային հանրության կողմից կհայտնվի առավել մեծ մեկուսացման մեջ, իսկ լարվածության էսկալացիան կսպառնա եվրոպական և միջազգային անվտանգությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:










































