Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն մեկնել է Մոսկվա` Ղրիմի իրադարձությունների կարգավորման հետ կապված բանակցությունների համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ազգային փրկության քաղաքացիական կոմիտեի նախագահ Պավել Նուսսը: Նրա տվյալներով`այցը պետք է տեղի ունենա մարտի 3-ին:
«Խմբի կազմում են Տուրչինովը և Յացենյուկը: Որոշումն ընդունել է անձամբ Տիմոշենկոն՝ ըստ Պուտինի հետ նախնական պայմանավորվածության»,- նշել է հասարակական գործիչը:
Տիմոշենկոն ինքը և պաշտոնական Կիևը այս տեղեկությունը դեռևս չեն հաստատել:











































