Մեծ Բրիտանիայում մի քանի ամիս տևած ջրհեղեղների պատճառած վնասը գերազանցել է 1 մլրդ ֆունտը (ավելի քան 1.6 մլրդ դոլար): Նման գնահատականներ է տարածել Deloitte ընկերությունը:
«Եղանակի հետ կապված փոխհատուցումների արժեքը 2013-ի դեկտեմբերից մինչև 2014-ի փետրվարի վերջ գերազանցել է 1 մլրդ ֆունտը և մոտենում է 1.5 մլրդ ֆունտին (2.5 մլրդ դոլար)»,- ասել է Deloitte-ի ապահովագրական գործընկեր Ջեյմս Ռաքովը:
Կառավարության տվյալներով՝ աղետը սպառնում է առնվազն 13.8 մլրդ ֆունտի (23 մլրդ դոլար) արտադրական կորուստներով: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:







































