Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Սերժ Սարգսյանը՝ «ներիշխանական» անջատականության մասին

Սերժ Սարգսյանը նախօրեին հերթական անգամ հայտարարել է, որ կխոսի, երբ ժամանակը գա: Այդուհանդերձ, ի տարբերություն նախորդ անգամի, այս անգամ Սարգսյանը մի փոքր ավելի է խոսել՝ արձագանքելով ակտիվանալու վերաբերյալ ՀՀԿ նոր անդամ երիտասարդների հարցմանը: Սարգսյանն ասել է, որ ակտիվանալը պետք է լինի յուրաքանչյուրի նախաձեռնությունը, ակնկալելով միայն, որ այդ ակտիվացումը լինի ընդհանուր հոսանքի մեջ, ընդհանուր ծրագրի մեջ: Այդ մասին խոսելով՝ Սարգսյանն ասել է նաև, թե առանձին մարդիկ կուսակցությունից դուրս էլ ակտիվանում են, ամեն մեկը՝ յուրովի: Սերժ Սարգսյանն ըստ երևույթին ակնարկում է, որ գոյություն ունի, այսպես ասած, ներկուսակցական «սեպարատիզմ», և ակնարկում է, որ ՀՀԿ-ում ոչ բոլորն են նույն «հոսանքի» մեջ:

Սա ըստ էության բավականին բազմիմաստ ակնարկ է, որը թերևս վերաբերում է ոչ միայն հետիշխանական, հետհեղափոխական այս շրջանին, այլ նաև թերևս նախահեղափոխական շրջանին: Սարգսյանն ըստ երևույթին ակնարկում է, որ կուսակցության կամ ընդհանրապես իշխանության ներսում «սեպարատիզմն» էր նաև պատճառը, որ հանգեցրեց քաղաքական պարտության: Մյուս կողմից, հիշեցնելով այս մասին, Սերժ Սարգսյանն ըստ երևույթին նաև ակնարկում է, որ այդ դեպքում պետք է հարցեր ուղղել և պատասխան պահանջել ոչ թե իրենից, այլ նրանցից, ում «սեպարատ» գործողություններն էլ բերեցին մի իրավիճակի, երբ իշխանություն պահելն այլևս անհնար էր:

https://www.youtube.com/watch?v=QNXvbc3upJ0

Իհարկե, խնդիրն այս իմաստով խորքային է, բազմաշերտ, սակայն ներկայումս այդ մասին Սերժ Սարգսյանի բավականին թափանցիկ ակնարկները վկայում են նաև, որ հարաբերությունների պարզաբանումը շարունակվում է նաև հետիշխանական փուլում, և այդ իմաստով խիստ հետաքրքիր է հանգամանքը, որ Սարգսյանը մի քանի բառով ավելի «լռությունը խախտում» է՝ զուգահեռ այն տեղեկատվության, որ Մարտի մեկի առնչությամբ Ռոբերտ Քոչարյանի, Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազությանը՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Այդ հանգամանքը հատկապես ուշագրավ է այն ֆոնին, որ Մարտի 1-ի գործով նախաքննության ընթացքից մամուլ «արտահոսել» է միայն Սերժ Սարգսյանի ցուցմունքը, որը մի քանի մասով հրապարակվեց թերթերից մեկում: Այլ կերպ ասած՝ դրանով անշուշտ խախտվեց Սերժ Սարգսյանի լռությունը, և հիմա խիստ հատկանշական է, որ Սարգսյանը մի կողմից՝ հայտարարում է, որ դեռ խոսելու ժամանակը չէ, իսկ մյուս կողմից էլ՝ բավականին հստակ ակնարկում իր ղեկավարության ներքո գտնվող քաղաքական միավորում ընդհանուր հոսանքից դուրս ակտիվությունների մասին:

Ովքե՞ր են այդ ընդհանուր հոսանքից կամ, այլ կերպ ասած, իր դեմ աշխատող այդ «ակտիվները», և ո՞վ է ղեկավարում նրանց: Ասելով, որ կխոսի, երբ գա ժամանակը, արդյո՞ք Սարգսյանը նկատի ունի ոչ այնքան խոսելու, որքան անուններ տալու ժամանակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում