«Nordwind Airlines» ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթի ուղևորուհին իրեն վատ է զգացել թռիչքի ժամանակ. օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում:
«РЕН ТВ»-ն հայտնել է, որ Հայաստանի քաղաքացի ուղևորուհին մահացել է:
Ինքնաթիռում եղել է 176 ուղևոր և անձնակազմի վեց անդամ:
Ներկա պահին ճշտվում են դեպքի մանրամասներն ու ուղևորուհու ինքնությունը:












































