Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

«Ժառանգությունը» հավաստում է իր հավատարմությունը նորհայաստանյան պետության գաղափարաբանությանը. հայտարարություն

2018թ. ապրիլ 23-ը մեր նորօրյա ժամանակագրության կարեւորագույն հանգրվաններից է. Հարյուր հազարավոր արժանապատիվ հայեր միակամ «ոչ» ասացին հանցավոր իշխանության վերարտադրության բոլոր փորձերին, ինչը դարձավ խաղաղ ընդվզման միջոցով Նոր Հայաստանի կերտման դժվարին շրջափուլ, որի հիմքում ժողովրդի հավաքական կամքի առջեւ իշխող խմբավորումների անզորությունն էր: Այս մասին հայտարարություն էբ տարածել «Ժառանգություն» կուսակցությունը:

Հայտարարությունում ասվում է.

«Ժողովրդի կողմից մերժված իշխանության հիմնական թեւերի խաղաղ ճանապարհով հեռացումը «Ժառանգություն» կուսակցությունը համարում է մեր պետականության պատմության վճռորոշ հանգրվան: Հայաստանում իրավիճակ փոխվեց, որի շնորհիվ հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում եւ ի Սփյուռս աշխարհի հնարավություն է ստացել կերտելու իսկապես Նոր Հայաստան, որը դեռ ապագայի տեսլական է, այդ նպատակի հիմնական դրույթների իրականացմանը պետք է միտված լինի ներկայիս իշխանության բոլոր թեւերի եւ քաղաքացիական հանրության գործունեությունը:

Մեր նպատակներն են՝

Ա. Հայաստանի քաղաքացիների շահերի իրավական պաշտպանությունը, հասարակական ու քաղաքական ժողովրդավարական ինստիտուտների կայացումը:

Բ. Հայաստանի եւ Արցախի պետական անվտանգության հետագա ապահովումը:

Գ Քաղաքացիների առջեւ նոր իշխանության ստանձնած սոցիալական, տնտեսական եւ քաղաքական պարտավորությունների անխոս կյանքի կոչումը, կորսված արդարության հաստատումը:

«Ժառանգությունը» փաստում է, որ հեղափոխական շրջադարձից հետո անցած մեկ տարին բավարար էր երկրում առկա խնդիրները համակարգելու եւ լուծման ռազմավարությունը մշակելու համար: Սակայն իշխող քաղաքական ուժի վերջին գորոծողությունները թյուրըմբռնումների տեղիք են տալիս: Համաժողովրդական շարժման իրական արժեքների ձեւի ու բովանդակության շեղումները տագնապալի ենք համարում: Համոզված ենք, որ դեռ չեն կատարվել անուղղելի եւ համակարգային սխալներ, ուստի ժամանակն է հասարակական եւ քաղաքական համերաշխության մթնոլորտում լսելու միմյանց ձայնը եւ համագործակցային միջավայրում շտկելու բացթողումները, ըմբռնելու համակարգային վերլուծություններն ու առաջարկները:

Երկրի կառավարման ղեկը ստանձնած քաղաքական ուժը կարող է շարժման արժեքները կյանքի կոչել՝ ձերբազատվելով անսխալականությունից եւ հասարակական, քաղաքական ուժերի հանդեպ իր ունեցած անվստահության կանխակալ վերաբերմունքը հաղթահարելով միայն: Այլապես ստիպված ենք լինելու արձանագրել, որ Հայաստանում հակահեղափոխականը այսուհետ համաժողովրդական շարժման արդյուքնում իշխանություն դարձած քաղաքական ուժն է լինելու՝ համաժողովրդական շարժման արժեքների կյանքի կոչման ու տապալման համակարգում:

«Ժառանգությունը» մի անգամ եւս հավաստում է իր հավատարմությունը նորհայաստանյան պետության գաղափարաբանությանը, հանուն որի կայացման շարունակելու ենք մեր գործունեությունը՝ ազատ, անվտանգ միջավայր, ստեղծարար քաղաքացի, հզոր պետականություն կայացնելու դժվարին աշխատանքը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում