ԱՄՆ պետքարտուղարությունը և ֆինանսների նախարարությունը տասը միլիոն դոլար պարգևատրում են խոստացել նրանց, որոնք տեղեկատվություն կհաղորդեն «Հըզբոլլահ» խմբավորման ֆինանսավորման աղբյուրների մասին, որի գլխավոր գրասենյակը Լիբանանում է գտնվում։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Նշվում է, որ գումարը կստանա նա, ով կհայտնի կազմակերպության հովանավորների անունները, տեղեկատվություն կհաղորդի բանկային փոխանցումների կամ անշարժ գույքի հետ կապված գործարքների մասին, որոնց շնորհիվ «Հըզբոլլահ»-ը լրացուցիչ փողեր է ստանում։
Գործակալությունը հստակեցնում է, որ փոխանցված տեղեկատվության համար պարգրատրությունը կտրվի ծրագրով, որը սովորաբար գործածվում է հետախուզվող ահաբեկիչների մասին տեղեկություններ ստանալու նպատակով գումար փոխանցելու համար։










































