Խարկովի հիվանդանոցներում կա քաղաքի կենտրոնում բախումներից տուժած 97 մարդ, հաղորդում է ՈՒՆՆ-ն:
Այսպես, Խարկովի Ա. Ի. Մեշչանինովի անվան հիվանդանոցում կա 76 տուժած, իսկ մարզային հիվանդանոցում` 21:
Վնասվել են տուժածների մարմնի տարբեր մասերը. նրանք հետազոտվում են: Սակայն բժիշկներն արդեն այժմ ասում են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: 76 մարդուց հոսպիտալացվել է միայն 1-ը`դիմածնոտային բաժնում, իսկ տրավմատիկ զենքով երկու մարդ է վիրավորվել:










































