Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տնտեսական հեղափոխության իրագործման մեթոդը լինելու է նույն քաղաքական հեղափոխության նման՝ առանցքը անհատական ջանքն է, քաղաքացիներին խրախուսելը:
Տեղից արձագանքեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ նշելով, որ քաղաքական և տնտեսական հեղափոխությունների միջև որոշակի տարբերություն կա։
«Քաղաքական հեղափոխության հիմքում ընկած էր ատելությունը, անհանդուրժողականությունը, իսկ տնտեսական հեղափոխության առումով մարդկանց մտածողությունը, հոգեբանությունը պետք է փոխվի»,- ասաց նա:
Վարչապետը համաձայնեց, որ քաղաքական և տնտեսական հեղափոխությունները նույնը չեն, բայց խնդիրը պետք է լուծվի նույն ալգորիթմով:








































