Tuesday, 16 06 2026
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Դա հեշտ գործ չէր․ վարչապետը՝ թոշակների բարձրացման հիմքերի ու պատճառների մասին
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում

Դասերն այդպես չեն քաղում

Այսօր լրանում է Մարտի 1-ի հերթական տարելիցը: Երևանում տեղի ունեցած այդ ողբերգության կապակցությամբ այս տարիների ընթացքում այնքան է խոսվել, որ դժվար է որևէ նոր բան ավելացնել: Իրավիճակը ծանրացնում և խոսելը անիմաստ է դարձնում և այն, իսկ գուցե դա հենց առաջին հերթին, որ մենք որպես հասարակություն պարտք ենք զոհերի հիշատակի առաջ, քանի որ չենք կարողացել հասնել նրանց սպանության համար մեղավորների բացահայտմանն ու պատժին, չենք կարողացել դա ստիպել իշխող համակարգին, որն էլ գնդակահարում էր նրանց վեց տարի առաջ:

Սրան զուգահեռ` այդ իշխող համակարգից մենք ոչ այնքան ցավ, ափսոսանք ու ցավակցություններ ենք ավելի շատ լսել, այլ անգիր արած մի արտահայտություն՝ մենք պետք է դասեր քաղենք մարտի 1-ից, որ թույլ չտանք կրկնություն: Այս արտահայտությունը անում է իշխանություններից և ընդհանրապես իշխանական արբանյակներից յուրաքանչյուրը, որը չի ալարում խոսել: Նույնիսկ դժվար է ասել` Մարտի 1-ի կապակցությամբ ցավակցություններն ու ափսոսա՞նքն են եղել ավելի շատ, թե՞ դասեր քաղելու մասին անգիր արած և իրականում, սակայն, ոչինչ չասող այդ արտահայտությունները: Անգիր և ոչինչ չասող, որովհետև Մարտի 1-ից հետո որևէ նմանօրինակ գիտակցման դեպքում հասարակությունը պետք է ականատես լիներ կոնկրետ գործողությունների:

Լավ, մի տարօրինակ, շատ տարօրինակ բան ասենք նույնիսկ. եթե անգամ հանցագործներին բացահայտելն էր իշխող համակարգի համար հասկանալիորեն դժվար, և դա եթե անգամ այդ համակարգի ուժերից վեր հարց էր, ինչքան էլ որ ամեն ինչ շատ ակնառու է, ապա գոնե մարտի 1-ի կրկնությունը բացառող քայլեր անելը կլիներ դասեր քաղելու գործնական օրինակ: Իսկ որոնք պետք է լինեին այդ քայլերը: Այդ քայլերը պետք է լինեին ոչ թե դեկլարացիաները բարեփոխումների մասին, այլ մի քանի կոնկրետ գործողություններ՝ Հայաստանում պետք է իրապես չլիներ ոչ մի չպատժված բռնարարք որևէ մեկի հանդեպ:

Մինչդեռ չպատժված բռնարարքների թիվը բազմաթիվ է: Կարող ենք թվարկել, սակայն ավելորդ ենք համարում, քանի որ այդ մասին էլ հայաստանյան մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել՝ պատգամավորներ, պաշտոնյաներ, նրանց որդիները, նրանց եղբոր որդիները, նրանց ընկերները և այլն: Եվս մեկ կարևոր քայլ՝ Հայաստանում հասարակական ունեցվածքի բաշխման անարդարությունները կանխելը և ազատ մրցակցային միջավայր ձևավորելը, պաշտպանված օրենքով և իրական արդարադատությամբ:

Ինչ ունենք դրա դիմաց մենք այսօր: Մենք այսօր դրա դիմաց ունենք նորանոր մոնոպոլիաներ, նորանոր հարկեր ու տուրքեր հասարակության վրա՝ զանազան արագաչափերի և կարմիր գծերի տեսքով, որոնցից գանձվող գումարներն էլ գնում են դեպի կոնկրետ անհատների գրպաններ՝ 70 տոկոսով: Այսինքն` մենք ունենք հանրային ունեցվածքի բաշխման էլ ավելի խորացվող անարդարություն: Եվ այս երկուսը՝ անպատժելիությունն ու հանրային ունեցվածքի թալանը, այն անկյունաքարերն են, որոնց վրա միանգամայն օբյեկտիվորեն հիմնվում է հասարակական ատելությունը իշխող համակարգի հանդեպ:

Եվ նման միջավայրերում հասարակական նոր ընդվզումը, միանգամայն օրինական ու բարոյական ընդվզումը ժամանակի հարց է, ընդ որում` մի ժամանակի, որը հստակ չգիտի ոչ ոք: Եվ այս պայմանները խորացնող իշխանությունները խոսում են Մարտի 1-ի դեպքերից դասեր քաղելու մասին:

Դասերը պետք է լինեին վերոհիշյալ երկու ուղղություններով հստակ և միանշանակ քայլերի տեսքով, որոնք ոչ մի կասկած չէին թողնի հասարակության մոտ: Չկան այդ քայլերը, ուրեմն չկան նաև դասերը: Չկան դասերը, ուրեմն Հայաստանում իրավիճակը, դժբախտաբար, մնում է այնքան լարված իր ներսում, որ կարող է ողբերգական պոռթկում տեղի ունենալ ամեն պահի: Եվ, ցավոք սրտի, այս մասով հասարակությունն իր անելիքը վաղուց արել է, և ինչպես ասում են` գնդակը իշխանությունների դաշտում է, և նրանց գործողությունների արդյունքում է, որ պարզ կլինի՝ գնդակը խաղագնդա՞կ է մնում, թե՞ գնդակ, որ բերում է ողբերգություններ: Աստված մի արասցե իհարկե, որովհետև փոքր Հայաստանի համար մեկ Մարտի 1-ն անգամ շատ էր, ցավալիորեն շատ:

Թող վառ մնա իրավունքի և ազատության համար ընկած քաղաքացիների հիշատակը, և թող Հայաստանն այլևս երբեք չտեսնի նման ողբերգություններ:

Լուսանկաևը՝ PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում