Եգիպտոսի նոր կառավարությունը երդվել է երկրի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրին, հաղորդում է Al Arabiya-ն:
Նշվում է, որ նախկին նախարարները մեծամասնությամբ պահպանել են պաշտոնները:
Իրենց պաշտոնները պահպանել են նաև ԱԳ նախարար Նաբիլ Ֆահմին, ՆԳ նախարար Մուհամեդ Իբրահիմը, ինչպես նաև տուրիզմի նախարար Հիշամ Զաազուն:
Թարմացված կաբինետի ձևավորումը անցած երեքշաբթի հանձնարարվել էր Մահլյաբուին:








































