Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը Ուկրաինայի վերաբերյալ արված արտահայտությունների կապակցությամբ պահանջել է հետ կանչել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանին:
Մասնավորապես, Վորոբյովը հիշեցրել է Օբամայի խոսքերն այն մասին, թե Ռուսաստանը թանկ կվճարի ուկրաինական հարցի շուրջ վարած քաղաքականության պատճառով:
«Կարծում եմ՝ ԱՄՆ նախագահի այդ խոսքերն ուղղակի սպառնալիք են, և նա անցել է կարմիր գիծը, վիրավորել է ռուս ժողովրդին»,- հայտարարել է խորհրդարանի վերին պալատի փոխխոսնակը:
Վորոբյովի խոսքով՝ եթե Դաշնային խորհուրդը չբավարարի Ղրիմ զորքեր մտցնելու Վլադիմիր Պուտինի միջնորդությունը, դա «ուկրաինական ժողովրդի համար ողբերգություն կդառնա»:
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանին հետ կաչելու նախաձեռնությանը աջակցել է նաև Դաշնային խորհրդի փոխխոսնակ Վյաչիսլավ Շտիրովը:









































