Tuesday, 14 05 2024
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է

Հանդիպում, որը բեկեց հեղափոխության ընթացքը

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ ապրիլի 22-ին տեղի ունեցավ այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանի և հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Այդ հանդիմումը բեկնումային նշանակություն ունեցավ հեղափոխության ընթացքի ու հաղթանակի հարցում։ Ու այդ նշանակությունն ունեցավ ոչ միայն ու ոչ այնքան բուն հանդիպման փաստը, որքան դրա ընթացքում Սերժ Սարգսյանի կողմից Մարտի 1-ի հիշեցումը։ Այդ հիշեցումը հասարակությունն ընկալեց որպես նոր Մարտի 1-ի սպառնալիք և հրապարակը դարձավ էլ ավելի մարդաշատ։

Մարդիկ հասկացան, որ միայն մարդաշատությունը կարող է իշխանությանը հետ պահել Մարտի 1-ի կրկնությունից։ Դժվար է ասել՝ ինչ ընթացք կունենար հեղափոխությունը, եթե այդ հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը չսպառնար Մարտի 1-ով։ Ու բացառված չէ, որ հայտարարելով՝ «Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ», Սերժ Սարգսյանը նկատի ուներ հենց այդ հանդիպման ընթացքում Մարտի 1-ի հիշատակումը։ Ու շատ խորհրդանշական է, որ հենց այսօր Ազգային Ժողովը քննարկում է Մարտի 1-ի զոհերի հարազատներին ու տուժածներին աջակցություն ցուցաբերելու մասին օրինագիծը։ Այդ օրինագծով առաջին անգամ պետությունը պատասխանատվություն է ստանձնում իր արարքի համար, այդ օրինագիծը ինչ-որ իմաստով հաշտության ակտ է անցյալի ու ներկայի, անցյալի ու ապագայի միջև։

Պետությունն այդպիսով ստանձնում է իր իսկ մեղքի բաժինը, որը պետք է համարել մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պետության անունից հանրությունից ներողություն խնդրելու շարունակությունը։

Բայց այսօր տեղի է ունեցել մարտի 1-ի գործի հետ կապվող մեկ այլ խորհրդանշական իրադարձություն ևս։ Ռուսաստանում ձերբակալվել է Դատական ակտերի հարկադիր ծառայության նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը։ Ներկայումս լուծվում են նրա արտահանձնման հետ կապված հարցերը։ Այս իրադարձությունը խորհրդանշական է այն առումով, որ Ռուսաստանը փաստորեն հանձնում է Միհրան Պողոսյանին՝ միևնույն ժամանակ շարունակելով պահպանել Մարտի 1-ի գործով անցնող Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և մարտի 1-ի գործով Քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին։ Ռուսաստանն այսպիսով, ցույց է տալիս, որ շահառու է Մարտի 1-ի գործով և չի հանձնում նրանց, ովքեր կարող են լույս սփռել այդ իրադարձության բացահայտման վրա։

Ընդհանրապես, մարտի 1-ի գործը հին և նոր Հայաստանների ջրբաժանն է։ Առանց այդ գործի լիարժեք բացահայտման ոչ հանրային համերաշխություն տեղի կունենա, ոչ էլ պետությունը կարող է իրական զարգացում ապրել։ Ու Մարտի 1-ի գործը նշանային է ոչ միայն ներքին առումով, այլ նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման տեսանկյունից։ Ռուսասատանի հետ մեր հարաբերությունները չեն կարող զարգանալ, մինչև Մոսկվան չդադարի պաշտպանել Հայաստանում հանցագործության մեջ մեղադրվողներին։ Ռուսաստանն ինքը պետք է շահագրգիռ լինի մաքրել Մարտի 1-ի մեղքը, որովհետև դա խանգարում է երկու երկրների բնականոն հարաբերություններին։

Մարտի 1-ի լիարժեք բացահայտումը Հայաստանի հասարակության առողջացման միակ ճանապարհն է, առանց դրա անցյալը մշտապես հետապնդելու է հասարակությանն ու պետությանը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում