Այսօր՝ ապրիլի 22-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է 2008թ. մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Այս օրենքը այն մասին է, որ այլևս ՀՀ-ում որևէ մեկը չպետք է իրեն թույլ տա Ազատության հրապարակը անվանել Թատերական, որ օլիգարխների սափրագլուխները այլևս ձեռք չեն բարձրացնելու ժողովրդի վրա, որ ոստիկանը ձեռք չի բարձրացնելու ժողովրդի վրա, որ ՀՀ-ում արտոնյալներ և անձեռնմխելիներ չկան, և վերջապես՝ որ որևիցե մեկն այլևս իրեն չի կարող թույլ տալ ՀՀ քաղաքացուն սպառնալ, թե բա՝ դուք Մարտի 1-ից դասեր չե՞ք քաղել»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնելով Պիղատոսի պատմությունը՝ նա ընդգծեց՝ այսօր շատուշատ մարդիկ գումարներ են ծախսում իրենց ձեռքերը լվանալու համար. «Բայց այդ ձեռքերը երբևիցե մաքուր չեն լինելու»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































