Դատախազությունը Renault – Nissan – Mitsubishi դաշինքի նախկին ղեկավար Կառլոս Գոնին նոր մեղադրանք է առաջադրել Nissan-ի միջոցները յուրացնելու համար, հաղորդում է NHK-ն:
Հեռուստաընկերության տվյալներով, հետաքննությունը Գոնին մեղադրում է խարդախության սխեմայի օգնությամբ միլիոնավոր դոլարների հափշտակության մեջ:

Ինչպես նշվում է, նման մեղադրանքը թույլ կտա Գոնին կալանքի տակ պահել:
Այս պարագայում դաշինքի նախկին ղեկավարի պաշտպանությունը մտադիր է հայց ներկայացնել գրավի դիմաց նրան ազատ արձակելու վերաբերյալ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դատարանը Կառլոս Գոնի կալանքը երկարաձգելու որոշում է կայացրել:










































