ՊՎԾ ղեկավար (լիազորությունները այս պահին ժամանակավորապես դադարեցված են) Դավիթ Սանասարյանի իրավունքն է պնդել, որ գործը շինծու է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե որպես հեղափոխության ակտիվ մասնակցի՝ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքի հետեւանքով չի տուժի հեղափոխության վարկանիշը, ԱԺ նախագահն ասաց. «Ես ձեռնպահ կմնայի որեւէ մեկնաբանությունից հաշվի առնելով, որ քննություն է ընթանում, ցանկացած պարագայում հեղափոխության վարկանիշը միայն կավելանա»։








































